Լոբսթեր նախագահի համար. հայտնի Է դարձել պաշտոնակալության օրը Թրամփի ճաշացանկը
МЕЖДУНАРОДНОЕ ԱՄՆ-ի նոր նախագահ Դոնալդ Թրամփին եւ փոխնախագահ Մայք Փենսին պաշտոնակալության արարողությունից հետո ավանդական ճաշկերույթի ընթացքում կմատուցեն ամերիկյան լոբսթեր, մանր ծովախեցգետին՝ զաֆրանի սոուսով եւ մարմարանման տավարի միս, պատրաստված գրիլում՝ մուգ շոկոլադով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով CNN հեռուստաալիքին:
Բազմամյա ավանդույթի համաձայն՝ ԱՄՆ-ի Կոնգրեսի համատեղ կոմիտեն պաշտոնակալությունից հետո նախագահի եւ փոխնախագահի համար հանդիսավոր ճաշկերույթ Է կազմակերպում Կապիտոլիումի շենքում: Առաջին նման ճաշկերույթը տեղի Է ունեցել 1953 թվականին ԱՄՆ-ի 34-րդ նախագահ Դուայթ Դեւիդ Էյզենհաուերի համար: Ճաշկերույթն ուղեկցում են կենացները, ճառերը եւ նվերները:
Թրամփի ճաշը կլրացնի շոկոլադե սուֆլեի եւ բալ-վանիլային պաղպաղակի աղանդերը: Ճաշին կմատուցեն 2013 թվականի J. Lohr Arroyo Vista Շարդոնե, 2012 թվականի սահմանափակ խմբաքանակի Delicato Black Stallion Կաբեռնե Սովինիոն՝ արտադրված Նապայի հովտում, իսկ աղանդերին՝ Korbel Natural «հատուկ պաշտոնակալական» կալիֆոռնիական շամպայն:
ԱՄՆ-ի ընտրյալ նախագահի պաշտոնակալությունը կկայանա հունվարի 20-ին Վաշինգտոնում՝ Կապիտոլիումի շենքի մոտ, որտեղ նիստեր Է գումարում ԱՄՆ-ի Կոնգրեսը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
1
«Фишки» власти рушатся одна за другой: «Паст»
2
На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалас...
3
План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как вла...
4
Помимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»
5
В знак солидарности с гражданскими и духовными деятелями, которым грозит несправедливое преследовани...



