Ереван, 01.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ֆիննախը ներկայացնում է պետական գնումների մրցույթների մասին տեղեկություններ ստանալու քայլերը

ОБЩЕСТВО

Հունվարի 1-ից ՀՀ ֆինանսների նախարարությունը ներդրել է մի համակարգ, որով  պետական գնումների մրցույթին մասնակցող ցանկացած անձանց և կազմակերպությունների տվյալները, ներկայացված հայտերն ու առաջարկությունները հասանելի են դառնում բոլորին: ՀՀֆինանսների նախարարի տեղակալ ԿարենԹամազյանի խոսքով` մրցույթի բացումից անմիջապես հետո ցանկացած անձ կարող է տեղեկացվել, թե ո՞վ և ինչպիսիÕ ž առաջարկ է ներկայացրել:

«Արդյունքում` մենք հուսով ենք, որ հասարակության վերահսկողությունը կմեծանա, և հասարակությանը հուզող բոլոր հարցերի պատասխանները կարող են բավարարվել համակարգի միջոցով: Հուսով ենք, որ հասարակությունը հետամուտ կլինի և կաջակցի մեզ: Ինքներս ենք ուզում, որ պետական միջոցները ծախսվեն հնարավորինս արդյունավետ: Հասարակության վերահսկողության արդյունքում մենք աչալուրջ և հետամուտ ենք լինելու բոլոր ներկայացված դիտողություններին և առաջարկություններին»,- նշեց Կարեն Թամազյանը:

Փոխնախարարը նաև ընդգծեց, որ նոր օրենքն ուժի մեջ մտնելուց հետո իրենք նախատեսում են նաև ARMEPS-ի կայքում հրապարակել դիմողների կամ պատվիրատուների հետ փոխկապակցված անձանց մասին տեղեկություններ: Նրա վստահեցմամբ, այս պահին սա միակ տեսանելի ճանապարհն է, որպեսզի հասարակությունը կարողանա զսպաշապիկ հագցնել թե պետական մարմիններին, թե մրցույթի մասնակիցներին:

Պետական ներքին ֆինանսական հսկողության և պետական գնումների մեթոդաբանության վարչության գնումներիգործընթացի կարգավորման և համակարգման բաժնի պետ Վահե Մահտեսյանը ներկայացրեց, թե ինչպես կարելի է մուտք գործել ARMEPS համակարգ և տեսնել տեղադրված հայտերը:

Պետական գնումների մրցույթների հայտերը բացվելուց անմիջապես հետո դրանք հասանելի են լինում ARMEPS.am կայքում, որտեղ մուտք գործելով և սեղմելով ձախ անկյունում գտնվող «Հայտեր» հավելվածի վրա` կարելի է ծանոթանալ գնումների համար ներկայացվող հայտերից յուրաքանչյուրում պարունակվող մասնակից կազմակերպությունների և նրանց կողմից ներկայացված ֆինանսական և որակական առաջարկությունների վերաբերյալ տեղեկություններին: Այնտեղ կարելի է ծանոթանալ ինչպես դեռ գնահատման փուլում գտնվող մրցույթների հայտերին, այնպես էլ արդեն հաստատվածներին: Այնուհետև, ոÖ �պես հասարակության վերահսկողության տարր, ARMEPS.am կայքում առկա հայտերից յուրաքանչյուրի ծածկագրով կարելի է մուտք գործել գնումների կայք` gnumner.am, որտեղ հրապարակվում են գնումների հետ առնչվող ավելի լայն տեղեկությունները: Մուտքագրելով ծածկագիրը` կարելի է ծանոթանալ գնումների մասին հայտի բոլոր տեղեկություններին` թե ով է հաղթող ճանաչվել, ում հայտն է մերժվել և այլն: 

«Այս համակարգն, ըստ էության, հնարավորություն է տալիս տեսնել հայտերը և դրանց հետ կապված մանրամասները, ինչի արդյունքում հանրային վերահսկողության միջոցով պատվիրատուները զերծ կմնան կամայականություններ թույլ տալուց»,- ասաց Վահե Մահտեսյանը:

ՀՀ ֆինանսների նախարարությունը զբաղվում է պետական գնումների քաղաքականության մշակմամբ:  2016 թվականի վերջին ՀՀ ազգային ժողովի կողմից ընդունվեց և այս տարվա հունվարի  14-ին Նախագահի կողմից վավերացվեց պետական գնումների մասին նոր օրենքը, որի  նպատակը և արդյունքները ավելի թափանցիկ և արդյունավետ գնումների ապահովումն է, որպեսզի պետական մարմինները կարողանան հնարավորինս ցածր գնով ու իրենց պահանջներին համապատասխանող ապրանքներ և ծառայություններ ձեռք բերել: Այդ նպատակով 2017 թվականի հունվարի 1-ից ՀՀ ֆինանսների < /i>նախարարությունը ներդրել է ARMEPS համակարգը: 

Ինչպես բոլոր առցանց համակարգերի, այնպես էլ էլեկտրոնային գնումների  ARMEPS համակարգի աշխատանքների կատարելագործման ուղղությամբ պարբերաբար կատարվում են բարեփոխումներ: Մասնավորապես,էլեկտրոնային գնումների  ARMEPS համակարգի միջոցով գնման գործընթացների կազմակերպման ընթացքում՝ գնահատման փուլում, մասնակիցների ներկայացրած հայտերի բացումից հետո այդ հայտերի տեսանելի չլինելը բոլոր մասնակիցների կարեւոր խնդիրներից մեկն է , որը նկատվել է նախկինում աշխատանքների կա զմակերպման մշտադիտարկման  և վերլուծության արդյունքում: Միևնույն ժամանակ, նշված համակարգի միջոցով պատրաստած հայտերի ներկայացումից հետո առաջանում էին դրանք բացելու հետ կապված խնդիրներ:

Ելնելով վերոնշյալից՝  էլեկտրոնային գնումների  ARMEPS համակարգում կատարվել են ծրագրային փոփոխություններ, որոնց արդյունքում

  • Գնումների ARMEPS համակարգում հայտերը բացելուց հետո ներկայացված հայտերը ավտոմատ կերպով հասանելի ենդառնում հանրությանը, այդ թվում՝ բոլոր մասնակիցներին: Բարեփոխման արդյունքում բարձրացել է գնումներիընթացակարգերի թափանցիկության և հրապարակայնության, հետևաբար նաև հասարակության կողմիցվերահսկողությաÕ ¶ աստիճանը, ինչն էլ սահմանափակում է հայտերի գնահատման ժամանակ գնահատող հանձնաժողովիհնարավոր սուբյեկտիվ, հրավերի պահանջներին չհամապատասխանող հայտ ներկայացրած մասնակիցներին հաղթողճանաչելու վերաբերյալ որոշումների կայացումը:
  • Մինչ գնման ընթացակարգին հայտի ներկայացումը ARMEPS համակարգը ավտոմատ կերպով իրականացնում է տվյալհայտի ստուգումը, և եթե այն համակարգ վերբեռնելու համար սահմանված պահանջներին չի համապատասխանում , հայտը չի ընդունվում՝ մասնակցին ներկայացնելով կատարված բացթողումը: Այս գործառույթի իրականա ցմանարդյունքում կնվազեն նշված համակարգի միջոցով պատրաստված հայտերը չբացելու հետևանքով այդ հայտերի մերժմանդեպքերը, ինչն էլ կհանգեցնի մրցակցության աստիճանի բարձրացմանը:

 

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами