Ատամի մածուկի գործածության 10 յուրահատուկ եղանակ
ФОТОԲոլորն էլ շատ լավ գիտեն, թե ինչ է ատամի մածուկը և ինչպես է պետք այն օգտագործել, սակայն ոչ բոլորը գիտեն, որ այն կարելի է կիրառել, ոչ միայն ատամները մաքրելու համար: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ատամի մածուկի գործածության 10 եղանակ:
1. Ազատում է տհաճ հոտերից
Հաճախ սննդամթերքի կան քիմիական նյութերի հոտերը չափազանց ուժեղ են լինում և պարզապես լվացնելով հնարավոր չի լինում ազատվել դրանցից: Այս դեպքում բավական է վերցնել մի փոքր ատամի մածուկ, քսել այն ձեռքերին և փրփրեցնել մի փոքր ջրի օգնությամբ: Այս մեթոդը կօգնի վայրկենապես ազատվել տհաճ հոտից:
2. Արագացնում է կապտուկների ապաքինումը
Ատամի մածուկը գունաբացում է կապտուկների գույնը և ազատում է բորբոքումներից: Հարկավոր է պարզապես մի փոքր ատամի մածուկը խառնել սիրելի լոսյոնին, քսել խառնուրդը վնասված հատվածին և վիրակապել առաձգական բինտով: Այս պրոցեդուրան ցանկալի է անել քնելուց առաջ, իսկ վիրակապը թողնել ամբողջ գիշեր:
3. Մաքրում է գորգը
Ատամի մածուկ կարող է մաքրել գորգը գրեթե բոլոր աղտոտվածություններից: Հարկավոր է հետքի վրա ատամի մածուկ քսել, ատամի խոնավ խոզանակով ինչպես հարկն է տարածել, թողնել մի քանի րոպե, այնուհետև լվանալ: Հետքը զգալիորեն կգունաբացվի կամ առհասարակ կանհետանա: Անհրաժեշտության դեպքում կարելի է կրկնել պրոցեդուրան:
4. Մաշկի վրայից մաքրում է ներկի հետքերը
Ատամի մածուկի բաղադրության մեջ կան նուրբ շերտազատող մասնիկներ, որոնք օգնում են մաքրել մազերի ներկի հետքերը մաշկի վրայից:
5. Ամրացնում է եղունգները
Եղունգներին ատամի մածուկ քսելը կօգնի նաև մի փոքր ամրացնել եղունգները: Հարկավոր է ատամի մածուկը քսել եղունգներին, թողնել 15 րոպե, այնուհետև լվանալ գոլ ջրով:
6. Անտեսանելի է դարձնում հեռախոսի էկրանի քերծվածքները
Հարկավոր է մի փոքր ատամի մածուկ քսել մաքուր փափուկ կտորին կամ բանբակյա սկավառակին, շրջանաձև շարժումներով քսել այն քերծվածքին, այնուհետև սրբել հեռախոսի էկրանը խոնավ կտորով՝ ատամի մածուկի մնացորդները մաքրելու համար:
7. Պայքարում է ակնեի դեմ
Ատամի մածուկը հիանալի միջոց է բորբոքումները չորացնելու համար: Բացի այդ, իր բաղադրության մեջ պարունակվող ջրածնի պերօքսիդի շնորհիվ այն նաև ախտազերծում է մաշկը՝ կանխելով բակտերիաների հետագա տարածումը:
8. Օգնում է մաքրել յուղամատիտի հետքերը պատերի վրայից
Երբեմն երեխաներն իրենց ստեղծագործություններով «զարդարում» են տան պատերը, սակայն դրանցից կարելի է հեշտությամբ ազատվել հասարակ ատամի մածուկի միջոցով:
9. Թարմացնում է սպասքը
Հաճախ սննդի հոտից հնարավոր չի լինում ազատվել սպասքը նույնիսկ մի քանի անգամ լվանալու դեպքում: Նման դեպքերում հարկավոր է մաքրել այն ատամի մածուկով, որը հեշտությամբ կազատի տհաճ հոտերից:
10. Փայլեցնում է քրոմապատ իրերը
Ճկուն խողովակները, ծորակները և քրոմապատ այլ իրերը նույնպես կարելի է մաքրել և փայլեցնել հասարակ ատամի մածուկի օգնությամբ: