Ֆինլանդիայում 200-տոննանոց կարուսել են ստեղծել սառցաբեկորից
ОБЩЕСТВОՀելսինկիում 200 տոննա քաշով եւ 36 մետր տրամագծով սառցաբեկորը, որը կտրել են Ֆիննական ծոցում, վերածել են կարուսելի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Ֆոնտանկա.FI» պորտալը, որը տեսանյութ Է հրապարակել ատրակցիոնի վայրից:
Կարուսելը շարժման մեջ Է դրվում նավի շարժիչի օգնությամբ, որն աշխատում Է արեւային Էներգիայով: Սառցաբեկորի վրա նաեւ հարմարեցրել են հանպատրաստից սաունա:
Ատրակցիոնի ստեղծողն Էներգետիկայի մասնագետ եւ գիտահանրամատչելի գրքերի հեղինակ Յաննե Կյապյուլեհտոն Է: Առաջին անգամ այդպիսի կարուսել նա պատրաստել Էր իր ամառանոցում: Կոնստրուկցիան շատ մեծ հետաքրքրություն Էր առաջացրել, որից հետո նա որոշել Էր նման մի բան անել Ֆինլանդիայի մայրաքաղաքում:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



