Ածխաջրերը կախվածություն են առաջացնում
ФОТОՍննդաբանները մի շարք հետազոտություններ են իրականացրել, որի արդյունքում պարզել են, որ սննդային կախվածության առաջացման հիմնական պատճառ են հանդիսանում ածխաջրերը:
Այդպիսի սնունդն ազդում է ուղեղի այն հատվածի վրա, որը պատասխանատու է սովորության համար:
Ինչպես պարզել են սննդաբանները՝ մեծ քանակությամբ ռաֆինացված ածխաջրեր պարունակող սննդի ընդունումն արյան մեջ կտրուկ բարձրացնում է գլյուկոզան, այնուհետև այն այդպես կտրուկ էլ նվազում է, որն էլ քաղցի զգացողություն է առաջացնում:
Այս գործընթացն օրգանիզմում տեղի է ունենում սպիտակ հաց, շաքար, մեղր, կարտոֆիլ ընդունելուց 4 ժամ անց: Այս մթերքները հատկապես ազդում են ուղեղի ակտիվության վրա՝ առաջացնելով կախվածություն:
Հետազոտողները հետևություն են արել, որ այս մթերքներից հրաժարվելը կօգնի պայքարել ավելորդ քաշի դեմ:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: