Իտալիայում կուժեղացնեն զինվորականների ներկայությունը երկրաշարժից տուժած շրջաններում
ОБЩЕСТВО Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլիոնին ստորգետնյա մի շարք ուժեղ ցնցումներից հետո, որոնք հունվարի 18-ին գրանցվել են Իտալիայի կենտրոնական մասում, երկրի պաշտպանության նախարար Ռոբերտե Պինոտիին հանձնարարել Է ուժեղացնել զինծառայողների ներկայությունը տուժած շրջաններում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես հայտնել Է askanews գործակալությունը, վկայակոչելով Կիջի կառավարական պալատի աղբյուրներին, կառավարության ղեկավարի համապատասխան որոշումը բացատրվում Է այն շրջանների բնակչության առավելագույն անվտանգությունը երաշխավորելու ցանկությամբ, որոնք ավերվել Էին 2016 թվականի օգոստոս եւ հոկտեմբեր ամիսներին տեղի ունեցած երկրաշարժերի հետեւանքով եւ կրկին հայտնվել ստորերկրյա ուժեղ ցնցումների գոտում:
Ինչպես արդեն տեղեկացվել Է, հունվարի 18-ին Իտալիայի կենտրոնական մասում տեղի ունեցած ստորգետնյա երեք ցնցումներից հետո դադարեցվել Է Հռոմի մետրոյի աշխատանքը, տարհանվել են մի շարք դպրոցներ: Քաղաքային տրանսպորտի Atas կառավարող ընկերության հաղորդմամբ՝ մետրոյում անցկացվում են անհրաժեշտ տեխնիկական ստուգումներ: Բացի այդ, Հռոմում, ինչպես նաեւ Ֆրոզինոնեի եւ Տեռնիի մարզերում ստորգետնյա ցնցումներից հետո տարհանվել են մի շարք դպրոցների սովորողներ:
Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել Է համապատասխանաբար 5,3, 5,7 եւ 5,3 մագնիտուդ: Զոհերի եւ ավերածությունների մասին առայժմ չի հաղորդվում:
«Մենք սկսել ենք ստուգել տարածքը, առայժմ մեզ ոչ ոք չի դիմել օգնության համար»,-հայտնել Է Իտալիայի քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Ֆաբրիցիո Կուրչոն:
Երկրաֆիզիկայի եւ հրաբխագիտության ազգային ինստիտուտի ճշտված տվյալների համաձայն, ստորգետնյա ցնցումներն զգացվել են Իտալիայի մի շարք կենտրոնական մարզերում՝ Լացիոյում, Մարկեում, Աբրուցոյում, ինչպես նաեւ Իտալիայի մայրաքաղաքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Почему бывший министр обороны «заговорил сейчас»? «Паст».
2
Пашинян: Вопрос Нагорного Карабаха был решен в 1996 г, просто никто нам об этом не говорил
3
Тотальный провал в Гюмри: «антиплитургии» - партийные собрания: «Паст»
4
«Почему стрелы были направлены именно в адрес “того, кто разнимает драку”. «Паст»
5
В Ереване прошёл образовательный марафон «ЕАЭС: интеграция и возможности»



