2.000-ից ավելի մարդ 1 օրում Սիրիայից Թուրքիա է փախել (լուսանկարներ)
МЕЖДУНАРОДНОЕ«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ու քուրդ զինյալների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով հունիսի 10-ին ավելի քան 2.000 մարդ է հեռացել Սիրիայից` ապաստան գտնելով հարևան Թուրքիայում:
Ինչպես նշում է english.alarabiya.net-ը, հայտնի է, որ նրանցից 686-ն իրաքցի են, ովքեր սկզբում իսլամիստների ռազմական գործողությունների պատճառով Իրաքից Սիրիա են փախել, իսկ հետո էլ ստիպված են եղել այնտեղից հատել Թուրքիայի սահմանը:
Քաջատեղյակ աղբյուրը AFP գործակալության հետ զրույցում նշել է, որ անցած շաբաթվա ընթացքում Թուրքիան Սիրիայից 9.000 փախստական է ընդունել: Հայտնի է, որ սիրիական հակամարտության սկզբից ի վեր Թուրքիան ապաստան է տրամադրել 1.8 մլն փախստականի` նրանց համար 2011-2015թթ. ընթացքում ծախսելով 5.5 մլրդ դոլար:







1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограничений
3
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»
4
Административный суд признал бездействие полиции незаконным
5
Армянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de Bruxelles



