ՌԴ ՊՆ. ԻՊ–ը պլանավորում է Պալմիրայում ոչնչացնել մշակութային ժառանգության հնագույն օբյեկտները
МЕЖДУНАРОДНОЕԻՊ ահաբեկչական խմբավորման գրոհայիններն իրենց ուժերը եւ զինանոցը կենտրոնացնում են Պալմիրա քաղաքում՝ նպատակ ունենալով ոչնչացնել մշակութային ժառանգության հնագույն օբյեկտները։ Այս մասին ասել է ՌԴ ՊՆ Գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոն, փոխանցում է ՏԱՍՍ–ը։
Նրա խոսքով՝ Մոսուլը լքած ահաբեկիչները Պալմիրա են ներկրում մեծաքանակ պայթուցիկներ պատմական հուշարձանները պայթեցնելու համար։ «Մենք տեղեկություն ենք ստացել, որը հաստատում է պատմական հուշարձանների պայթեցման մտադրությունը, մշակութային ժառանգության հնագույն օբյեկտները ոչնչացնելու նպատակով Պալմիրա մեծաքանակ պայթուցիկ սարքեր տեղակայելը»,– ասել է նա։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



