Ծիծաղել, թե՝ չծիծաղել
ЛАЙФՀոգեբանները պնդում են, որ տխուր մարդուն զվարճացնելու փոխարեն ավելի լավ է նրան մենակ թողնել: Այս ուղղությամբ հոգեբանները հետազոտություն են կատարել, որի արդյունքում պարզվել է, որ երբ տխուր մարդուն ստիպում են ծիծաղել, նա դրանից ավելի վատ է զգում:
Երբ վատ տրամադրություն ունեցող ընկերոջը ստիպեք ժպտալ, ապա նրա գլխուղեղը կսկսի ժպիտը ուրախության փոխարեն ասոցացնել տխրության հետ: Իսկ երբ հաջորդ անգամ նա ժպտա, ապա այն կարող է իր մոտ բացասական հիշողություններ արթնացնել՝ տրամադրությունը բարձրացնելու փոխարեն:
Այս հետազոտությունն իրականացրել է ամերիկացի մի պրոֆեսոր, ով պնդում է, որ պետք է սպասել տխրությունը անցնի, այնուհետև ժպտալ:
Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ կեղծ ժպիտը տրամադրություն չի բարձրացնում, այն պարզապես դիմակ է՝ ներքին տխրությունը քողարկելու համար:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: