Ջորջ Բուշ Ավագին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք
ОБЩЕСТВОԲժիշկները վերակենդանացման բաժանմունք են տեղափոխել ԱՄՆ-ի 41-րդ նախագահ Ջորջ Բուշ Ավագին, որին ավելի վաղ պառկեցրել Էին Հյուսթոնի (Տեխասի նահանգ) հիվանդանոցներից մեկում: Այժմ նրա առողջական վիճակը կայուն Է: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Միացյալ Նահանգների նախկին ղեկավարի մամուլի ծառայությունը:
Բուշ Ավագն ունի «սուր շնչառական խնդիրներ, որոնց պատճառը թոքաբորբն Է», բժիշկները բուժական գործողություն են կատարել՝ մաքրելով նրա շնչուղիները, հայտնել են Բուշի գրասենյակում:
Սպիտակ տան նախկին ղեկավարի կինը՝ Բարբարա Բուշը, նույնպես հոսպիտալացվել Է՝ որպես նախազգուշական միջոց՝ կապված հոգնածության եւ հազի հետ, նշված Է հաղորդագրության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
3
Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?
4
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
5
Всё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян



