Թրամփը 25 մլն դոլար Է վճարել իր «համալսարանի» գործով հայցերի կարգավորման համար. CNN
МЕЖДУНАРОДНОЕ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին պատկանող կազմակերպությունը, որն անցյալում կրում Էր Trump University անվանումը, 25 միլիոն դոլար Է վճարել իր ենթադրյալ խարդախ գործունեության գործով դատական հայցերի կարգավորման նպատակով: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է CNN հեռուստաընկերությունը:
Հեռուստաընկերության տվյալներով՝ փողը փոխանցվել Է ընտրված նախագահի պաշտոնակալությունից երկու օր առաջ, որը կկայանա հունվարի 20-ին: Կազմակերպությունը, որը վերանվանվել Է եւ այժմ կոչվում Է Trump Entrepreneur Initiative (TEI), որպես փոխհատուցում երկու կոլեկտիվ հայցերի գծով 21 միլիոն դոլար Է վճարել շուրջ յոթ հազար նախկին ուսանողների: Մնացած 4 միլիոն դոլարը TEI-ն վճարել Է այն հայցի կարգավորման համար, որը նրա դեմ հարուցել Է Նյու Յորքի դատախազությունը, նշել Է հեռուստաալիքը:
Trump University-ն իր նախկին տեսքով վաղուց Է դադարեցրել գոյությունը, քանի որ գործել Է առանց ուսումնական հաստատության թույլատրագրի: Դրանք եղել են գործարարության բնագավառում հաջողության հասնելու ունակությունների ուսուցման յուրատեսակ դասընթացներ: Հայցվորները պնդում են, որ իրենք օգտակար գիտելիքներ այդպես Էլ չեն ստացել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
«Фишки» власти рушатся одна за другой: «Паст»
2
На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалас...
3
План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как вла...
4
Помимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»
5
В знак солидарности с гражданскими и духовными деятелями, которым грозит несправедливое преследовани...



