Տասնյակ մարդիկ են զոհվել ձնահյուսի տակ հայտնված իտալական հյուրանոցում
ОБЩЕСТВОԻտալիայի Աբրուցոյի տարածաշրջանի Պեսկարա մարզի «Ռիջոպիանո» հյուրանոցում, որը հունվարի 18-ին հայտնվել Է ձնահյուսի տակ, հայտնաբերվել են 30 զոհվածների մարմիններ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Reuters գործակալությունը:
Փրկարարները դժվարությամբ են կարողացել հասնել աղետի վայր եւ մտնել ձյան տակ թաղված շենք: Օգնություն Է ցույց տրվել երկու տուժածների, որոնք ձնահյուսի իջնելու պահին գտնվում Էին շենքից եւ դարձել են տեղի ունեցածի ականատեսները:
Ձյան զանգվածակույտն իջել Է ստորգետնյա մի շարք ցնցումների հետեւանքով, որոնք Աբրուցոյում տեղի են ունեցել Գրան Սասո դ՛ Իտալիա լեռնազանգվածի շրջանում:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



