Հայաստանի ու ԱՄԷ-ի միջև կլինի առանց վիզայի ռեժիմ
ОБЩЕСТВОԿառավարությունը հավանություն տվեց Արաբական Միացյալ Էմիրությունների հետ քաղաքացիների մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը: «Այս նախագծի նպատակն է զարգացնել թե տուրիզմը, թե գործարար համագործակցությունը»,- նախագիծը ներկայացնելիս ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
ՀՀ ԱԳՆ-ն գտնում է, որ փաստաթղթի կնքումը համապատասխանում է ՀՀ արտաքին քաղաքականությանը և ստանձնած միջազգային պարտավորություններին։
Կառավարության նախորդ նիստում էլ որոշում էր կայացվել ԱՄԷ Դուբայ քաղաքում բացել Հայաստանի հյուպատոսություն:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



