Ереван, 08.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Գազպրոմ»-ի հետ Հայաստան գազի տարանցման վերաբերյալ Վրաստանի նոր պայմանագիրն առաջացրել է վրաց ընդդիմության դժգոհությունը. НГ

ЭКОНОМИКА

Վրաստանի խորհրդարանական փոքրամասնությունը նախաձեռնել է էներգետիկայի նախարար Կախա Կալաձեի հրավերը խորհրդարան՝ օրերս ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ կնքած պայմանագրի վերաբերյալ պարզաբանումներ տալու համար: Այս տարվանից ռուսական ընկերությունը Վրաստանի տարածքով Հայաստան գազի տարանցման համար վճարելու է ոչ թե Հայաստան մատակարարվող վառելիքի ծավալի 10 տոկոսով, ինչպես նախկինում, այլ գումարով: Կնքված պայմանագիրն ընդդիմությունը «դավաճանական» է անվանում և պատրաստ է բողոքի հանրային ակցիաներ անցկացնել, գրում է «Независимая Газета»-ն:

««Գազպրոմ»-ը բավական վաղուց էր փորձում փոխել Թբիլիսիի հետ համաձայնագիրը: Ռուսական կողմին այլևս շահավետ չէր վճարման այդ սխեման, և նա փորձում էր դրամի փոխարկել այդ հարաբերությունները: Կալաձեին մինչև վերջին բանակցությունները հաջողվում էր երկարացնել «Գազպրոմ»-ի հետ պայմանագիրը գոյություն ունեցող պայմաններով: Այս անգամ չստացվեց»,- գրում է կայքը: Ռուսական կողմը կտրականապես հրաժարվեց խաղալ հին օրենքներով՝ որպես փաստարկներից մեկը նշելով «ժամանակակից իրականությանը դրանց անհամապատասխանությունը»:

Վրաց նախարարի խոսքով՝ Հայաստան գազի տարանցման վճարը լինելու է Եվրոպայում ամենաթանկը: «Այլ ելք մենք պարզապես չունեինք»,- հայտարարել էր Կալաձեն Վրաստան վերադառնալուց հետո:

Այդ բացատրությունն ընդդիմության՝ «Միացյալ ազգային շարժման» ներկայացուցիչների համար սպառիչ չի եղել: Ընդդիմությունը սկսել է խոսել ազգային շահերը դավաճանելու մասին, նախաձեռնել է Կալաձեի հրավերը խորհրդարան, իսկ փոխկապակցված ՀԿ-ների միջոցով հայտարարել է բողոքի ակցիաների անցկացման մասին:

Տնտեսական հարցերով փորձագետ Գիա Խուխաշվիլին նշում է, որ ընդդիմության մեղադրանքները հարկավոր է դիտարկել որպես զուտ քաղաքական հայտարարություններ, բայց դա չի նշանակում որ «Գազպրոմ»-ի հետ նոր պայմանագրի վերաբերյալ հարցեր չկան: Նրա խոսքով՝ հանրության հետաքրքրությունն առաջացնում է այն, թե ինչու է հենց հիմա դադարեցվել Վրաստանի համար շահավետ պայմանագիրը, ինչ փաստարկներ է ներկայացրել «Գազպրոմ»-ն այս անգամ, որ վրացական կողմը ստիպված է եղել զիջել, արդյոք դրանք վտանգ են պարունակում Վրաստանի համար:

Նա նշել է, որ նախկին պայմանագիրը շահավետ է եղել Վրաստանի համար, բայց չի կարելի չհամաձայնել ռուսական կողմի փաստարկին, որ ամբողջ աշխարհում այլ չափանիշներ են գործում: Նրա խոսքով՝ միջոցները, որոնք Վրաստանը կստանա «Գազպրոմ»-ից, թույլ չեն տա նրան գազ գնել այն ծավալով, որը մնում էր նախկինում: Փորձագետը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ Ռուսաստանը վերջին տարիներին ծայրահեղ դժկամությամբ էր համաձայնում գործող պայմանագրի երկարացմանը և ստիպված էր դա անել՝ ունենալով Հայաստան գազի մատակարարման հարցում ռազմավարական շահ: «Հիմա, ըստ էության, նոր պայմանագրի վերաբերյալ մեկ հարց կա՝ իրավիճակի ի՞նչ փոփոխություն է ստիպել վրացական կողմին հանձնվել ռուսական կողմին»,- ասել է Խուխաշվիլին:

НГ-ի ենթադրությանը, թե արդյոք կարո՞ղ էր համաձայնագրի կնքման պատճառ դառնալ Երևանի հետ հարաբերությունները չփչացնելու Թբիլիսիի ցանկությունը, կամ առանց ոչնչի մնալու վտանգը, քանի որ «Գազպրոմ»-ը կարող էր Հայաստանի համար գազի անհրաժեշտ քանակը գնել Իրանում կամ նրա հետ փոխանակման գործարք կնքել, Խուխաշվիլին նշել է, որ իրանական գազով Հայաստանը տեխնիկապես անհնար է ապահովել: «Հնարավոր է՝ վրացական կողմը չի ցանկացել փչացնել հարաբերությունները Հայաստանի հետ՝ նրա համար գազի մատակարարման հարցում խնդիրներ ստեղծելով: Հնարավոր է՝ մեկ այլ պատճառ է եղել: Դա էլ ցանկանում ենք լսել կառավարությունից: Իսկ այն չի խոսում, հստակ չի պատասխանում հարցին, ինչով էլ երկիմաստ իրավիճակ է ստեղծում»,- հայտարարել է Խուխաշվիլին:

Նույն կերպ է մեկնաբանում իրավիճակը նաև մեկ այլ փորձագետ Թորնիկե Շարաշենիձեն:

«Վրաստանի համար նոր պայմանագիրն ավելի վատն է նախկինից, բայց դրա մեջ ոչ մի աղետալի բան չկա: Պարզապես էներգետիկայի նախարարը պետք է պատասխանի հարցին՝ ի՞նչ է տեղի ունեցել այս տարի, ի՞նչ պատճառով ստիպված է եղել զիջել «Գազպրոմ»-ին՝ ի տարբերություն նախորդ տարիների»,- ասել է նա:

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества