Իրանցի գործարարները Արթիկում գորգագործության զարգացման ծրագիր կիրականացնեն
ОБЩЕСТВО Արթիկում գորգագործության զարգացման ծրագիր կիրականացնեն իրանցի գործարարները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայաստանում «Իրան Խոդրո» ընկերության միակ և բացառիկ ներկայացուցիչ «Ռենա» ՍՊԸ տնօրեն Ռենա Նաֆեզին՝ փաստելով, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին 2016 թվականի դեկտեմբերին Հայաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ ծրագիրը քննարկվել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ՝ Հայաստան-Իրան գործարար համաժողովին:
Գործարարի տեղեկացմամբ, համագործակցություն կիրականացվի Շիրակի մարզի Արթիկ քաղաքի հետ: «Քաղաքապետի հետ արդեն քննարկել ենք: Ուզում ենք թելեր բերել և տալ ժողովրդին՝ գորգ գործելու նպատակով: Ցավոք, գորգագործությունը վերջին տարիներին Հայաստանում տարածված չէ»,-նշեց Ռենա Նաֆեզին:
Գործարարը համոզված է, որ շուկայի խնդիր չի լինի՝ գորգերը կիրացվեն Ռուսաստանում, Չինաստանում և Գերմանիայում: «Գորգի պահանջարկը միշտ կա աշխարհում: Ինչքան էլ թանկ արժենա, հատկապես ձեռքի աշխատանքը, դրա պահանջարկը միշտ կա»,-փաստեց Ռենա Նաֆեզին:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



