«Բայց էդ ամեն ինչն իմանալով՝ ինձ տանում են». մանկատան աղջկա երազանքը կատարվում է
ФОТОNewspress.am-ը գրում է.
Գյումրիի Ֆ. Նանսենի անվան երեխաների խնամքի կենտրոնի բոլոր 90 սաներն ուրախացել են իրենց ընկերոջ՝ Անգելինա Պապիկյանի հաջողությամբ: Շուտով նա մեկնելու է Ռուսաստան՝ իր երազանքի հետևից: Հաստատության սաները նրան քաջալերում են, բայց նաև իրենք են հույսով լցվում, որ անակնկալներ ու հեքիաթներ լինում են կյանքում, պետք է միայն պայքարել ու սպասել այդ ակնթարթին:
Անգելինային ու եղբորը մայրը 2006 թվականին է մանկատան դաստիարակների խնամքին հանձնել, երբ մահացել է հայրը: Այն ժամանակ Ֆ. Նանսենի խնամքի կենտրոնը «Հույս» մանկատուն էր: Անգելինան ընդամենը 6 տարեկան է եղել: Մայրը Հռիփսիմե Սիմոնյանը NEWSPRESS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է, թե ինչն է նրան դրդել երեխային բերել մանկատուն. «Մենք մանսարդում կապրեինք, չունեինք հնարավորություն, դոմիկի պես էր, չէինք կռնա ապրել էդ փոքր տեղը, ու բերեցի էս հաստատություն, մտածեցի, որ իրա համար լավ կեղնի»:
Անգելինան էլ է հիշում, թե ինչպես օրերով տխրել է, մորից բաժանումը ծանր տարել. «Սկզբում լացում էի, դաստիարակներին ասում էի՝ մամային կուզեմ, տուն կուզեմ գնամ, բայց երկու շաբաթ հետո արդեն սովորեցի ու հասկացա, որ մաման ճիշտ է»:
Մի քանի տարի է՝ «Հույս» մանկատունը դարձել է երեխաների խնամքի կենտրոն, ու Անգելինան արդեն կարող է շաբաթ-կիրակի օրերին գնալ տուն, բայց շաբաթվա սկզբին նորից վերադառնալ խնամքի կենտրոն:
Դժվարություննե՞րն են կոփել, թե՞ արդեն ներքին խառնվածքի դրդումով Անգելինան ձգտել ու ձգտում է հասնել իր նպատակներին: Երգել, պարել ասեղնագործել… փորձում է ամեն ինչ սովորել ու դառնալ առաջինը: Մի մեծ ցանկություն է ունեցել, մասնակցել երգի որևէ մրցույթի, ուժերը փորձել ու հղկվել… Բայց հնարավորություններն ու ցանկությունները ոչ միշտ են համընկել: «10 տարի է՝ իրա հետ աշխատում եմ, Անգելինան շատ շուտ ամեն ինչ ընկալում է, ընդունակ երեխա է, փոքրուց սկսել է երգել, պարի խմբի հետ պարում էր, երգի խմբի հետ երգում ու էսպես Անգելինաս հաղթահարեց նախնական փուլերը»,- նշեց հաստատության աշխատակից Մարիամ Չեռնամորյանը:
Շարունակությունն՝ այստեղ