Նիհարել կարելի է մտածելու օգնությամբ
ФОТО«Mail Online»-ը հայտնում է, որ ավելորդ կիլոգրամներից ազատվելու ու բարեկազմ դառնալու համար պարտադիր չէ խիստ սննդակարգի հետևել ու մարզումների գնալ: Պետք է ընդամենը մտքերը կարգի բերել:
Հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ, եթե մարդը մտածում է, թե որքան կալորիա է պարունակում, ու կազմվածքի համար որքան վնասակար է տվյալ սնունդը, նրա նյութափոխանակությունն անկախ ամեն ինչից արագանում է: Եթե սննդի օգտագործումն ուղեկցվում է դրա ցածր կալորիականության մասին մտքերով, ապա նյութափոխանակությունը դանդաղում է:
Փորձի ընթացքում մասնակիցների մի խմբին առաջարկվել է 380 կալորիա պարունակող կաթնային կոկտեյլ, մինչդեռ,առաջին խմբին հայտնել են, թե այն 620 կալորիա է պարունակում, իսկ երկրորդ խմբին ներկայացրել են որպես 140 կկալ պարունակող մթերք: Նյութափոխանակության բարձր մակարդակ է դիտվել առաջին խմբի մասնակիցների մոտ:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: