Լավրովն ու Կուրցը ԼՂ հարցը քննարկել են լայն համատեքստում
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի և Ավստրիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Սեբաստիան Կուրցի հանդիպման ընթացքում քննարկվել է ԵԱՀԿ օրակարգում գտնվող հարցերի շատ լայն շրջանակ, ինչպես նաև այդ աշխատանքում Ռուսաստանի մասնակցությունը:
Նման հայտարարությամբ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հանդես եկավ ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Լավրովի և Կուրցի հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվել է Լեռնային Ղարաբաղի խնդրին:
«Հաշվի առնելով, որ այդ հարցն առնչվում է ԵԱՀԿ-ին՝ այն ևս քննարկվել է, սակայն ավելի լայն, այն է՝ ԵԱՀԿ-ում Ավստրիային նախագահության համատեքստում: Հավելյալ տեղեկատվություն ուղղակի չունեմ»,- նշել է Մարիա Զախարովան:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



