Բրազիլիայում ավիաաղետից զոհվել է Petrobras-ի գործը հետաքննող դատավորը
МЕЖДУНАРОДНОЕ Ռիո դե Ժանեյրոյի նահանգում ինքնաթիռի կործանման զոհ Է դարձել Բրազիլիայի Ֆեդերալ գերագույն դատարանի անդամ Տեորի Զավասկին, որն զբաղվում Էր Petrobras նավթի-գազի պետական ընկերության շուրջը կոռուպցիոն սկանդալի հետաքննությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Տեորի Զավասկիի մահվան մասին Facebook-ում հայտնել Է նրա որդին: Գերագույն դատարանի ներկայացուցիչը հավաստել Է, որ Զավասկիի անունը կա ծովն ընկած ինքնաթիռի ուղեւորների ցուցակում, սակայն հրաժարվել Է հետագա մեկնաբանություններից:
Hawker Beechcraft C90GT տուրբապտուտակավոր երկշարժիչ ինքնաթիռը, որը հունվարի 19-ի ցերեկը մեկնել Էր Սան Պաուլուից, աղետի Է ենթարկվել Պարատի մունիցիպալիտետի մերձակայքում թռիչքից 80 րոպե անց: Օդանավի կործանման վայրում գտել են երեք զոհերի մարմիններ:
Ինչպես հաղորդվում Է, ինքնաթիռը պատկանում Էր Emiliano հյուրանոցների հայտնի ցանցին:
Բրազիլիայի նախագահ Միշել Տեմերը եռօրյա սուգ Է հայտարարել Տեորի Զավասկիի մահվան կապակցությամբ:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



