Թրամփը կադրային նոր 17 նշանակում է կատարել Սպիտակ տան աշխատակազմում
МЕЖДУНАРОДНОЕ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը մի ամբողջ շարք նոր կադրային նշանակումներ Է կատարել Սպիտակ տան աշխատակազմում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ԱՄՆ-ի նոր ղեկավարի անցումային թիմը:
Նրա կողմից հրապարակված ցուցակի համաձայն, խոսքը վերաբերում Է եւս 17 մարդկանց նշանակումներին, ներառյալ նախագահի մի քանի հատուկ օգնականներ, օրինակ՝ օրենսդրական գործերով: Բացի այդ, Սպիտակ տան մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Է դարձել Սառա Հաքաբի Սանդերսը, տեղակալներ՝ Սթեֆանի Գրիշեմը եւ Լինդսի Ուոլթերսը:
Առաջինը Արկանզասի նահանգի նախկին նահանգապետ, Հանրապետական կուսակցության նշանավոր գործիչ Մայք Հաքաբիի դուստրն Է, որն ԱՄՆ-ի 2016 եւ 2008 թվականների նախագահական ընտրություններին մասնակցելու փորձեր Է ձեռնարկել:
Ուոլթերսը մինչ այժմ Հանրապետական կուսակցության Ազգային կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչն Էր, իսկ Գրիշեմն աշխատել Է Թրամփի ընտրական շտաբի մամուլի ծառայությունում:
Ինչպես արդեն պաշտոնապես հայտարարվել Է, Սպիտակ տան նոր մամուլի քարտուղար կդառնա Շոն Սփայսերը, որը, ինչպես եւ Գրիշեմը, աշխատել Է Թրամփի մամուլի ծառայությունում վերջինիս ընտրարշավի ընթացքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
На пути к разрушению церкви «хватается за пену»: «Паст»
2
К каким ещё мерам прибегнет Пашинян, чтобы сорвать Собрание епископов? «Паст»
3
Еврокомиссия объявила о мерах по ускорению производства дронов и систем противодействия им
4
Чем мешает Николу Пашиняну видеоролик Гимна? «Паст»
5
ФСБ объявила, что подозреваемые в покушении на замглавы ГРУ Владимира Алексеева признали вину



