Միգուցե դա ինչ-որ մեկի համար նոր հեռախոս է, բայց ինձ համար այն արդեն հին է համարվում. Ալեքսանդր Բաբասյանը` իրեն քննադատողներին
ЛАЙФԴերասան Ալեքսանդր Բաբասյանը հերթական անգամ ենթարկվել է քննադատների: Դերասանը ֆեյսբուքյան վաճառքի էջերից մեկում իր հեռախոսն է վաճառում, ինչը չի վրիպել քննադատների ուշադրությունից:
Ալեքսանդրի այդ քայլը հատկապես նկատելի է եղել այն պատճառով, որ վերջինս հաճախ է խոսում է իր թանկարժեք հագուստից, մեքենաներից ու հնարավորություններից:
«Կնոջ 2000$-ոց ներքնազգեստով հպարտացող Բաբասյանը ֆեյսբուքում iPhone է վաճառում»` այս վերնագրմամբ նյութում հեղինակը կասկած է հայտնել, որ Ալեքսանդր Բաբասյանը «նեղն է ընկել», որ Ֆեյսբուքում՝ «Массаж для всех» խմբում, իր հեռախոսն է վաճառում:
Թեմայի շրջանակում պարզաբանումներ ստանալու նպատակով Life.panorama.am-ը կապ հաստատեց դերասանի հետ, ով նշեց.
«Նախ ասեմ, որ ինչ-որ բան վաճառելու հետ ֆինանսապես ապահով կամ անապահով լինելը ընդհանրապես կապ չունի, երկրորդը` ես երբեք չեմ խոսում իմ ֆինանսական ապահովածությունից, բայց խոսում եմ իմ բրենդային հագուստների մասին, որովհետեւ սիրում եմ լավ հագնվել ու խնամված լինել: Ավելին, կարծում եմ, եթե ես էլ չխոսեմ իմ բրենդային հագուստներից, ապա դա կույր աչքով էլ նկատելի է: Ինձ համար շատ կարեւոր է արտքինիս հետեւելն ու բրենդային հագուստներ հագնելը: Ինչ վերաբերում է հեռախոսս վաճառելուն, որը ըստ տվյալ հրապարակման հեղինակի ֆինանսական անկայունության մասին է խոսում, կասեմ, որ ինձ համար նման մտածելակերպը տգիտություն է: Դա ընդամենը հեռախոս էր, որը ընդհանրապես չենք օգտագործել ու ամիսներ շարունակ մեր տանն այն ուղղակի դրված էր, եւ ես էլ որոշեցի հին ապրանքը վաճառել` չկորցնելու նպատակով, որը բավականին մեծ արժեք ունի: Իմ հին հեռախոսը չեմ վաճառել, որ ինձ համար ավելի վատը գնեմ, ընդհակառակը` ես ունեմ այդ հեռախոսի նոր մոդելը ու հինը ցանկացա վաճառել: Միգուցե դա ինչ-որ մեկի համար նոր հեռախոս է, բայց ինձ համար այն արդեն հին է համարվում»:
Ի դեպ` դերասանը նշեց նաեւ, որ առաջին անգամ է օգտվում վաճառքի նման էջերից:
1
Почему Арман Татоян не участвовал в слушаниях по делу политзаключённых? «Паст»
2
Где искать следы отмывания денег? «Паст»
3
Просто решили не возбуждать уголовное производство — и… всё. «Паст»
4
Отныне не «спонтанно», а организованно. «Паст».
5
Пашинян: Вопрос Нагорного Карабаха был решен в 1996 г, просто никто нам об этом не говорил



