Ереван, 18.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Սև ծովը դարձյալ կռվախնձոր է դառնում

МЕЖДУНАРОДНОЕ
Դեռ 2014–ին, ուկրաինական իրադարձություններից և Ղրիմի անջատումից հետո, ԱՄՆ–ի Mount Whitney և Taylor ռազմանավերը փետրվարի 5–ին մտան Սև ծով՝ ռուսական կողմին ակնարկելով, թե անհրաժեշտության դեպքում պատրաստ են զսպել այդ երկրի աճող ախորժակը: Ռուսներն, իհարկե, դրանից առանձնապես չզգաստացան, իսկ արդեն շեշտակիորեն վատթարացած հարաբերությունների համատեքստում, 2016 թ. մայիսին, Թուրքիայի նախագահ Էրդողանը հետևյալ հայտարարությունն արեց. «Խոսեցի ՆԱՏՕ–ի գենսեկի հետ ու ներկայացրի, որ Սև ծովում իրենց չներկայացվածության արդյունքում այն գրեթե ռուսական լճի է վերածվել … եթե մենք միջոցներ չձեռնարկենք, պատմությունը չի ների մեզ»։
 
 
ՆԱՏՕ–ն, գուցե, ճիշտ վարվեց, որ կրքերի լարման այդ փուլում չտրվեց Էրդողանի սադրանքին ու այդկերպ շատ հնարավոր պատերազմի մեկնարկը խափանվեց: Բայց ռուսները շարունակեցին խանդով վերաբերվել ամերիկյան ներկայությանը Սև ծովում, իսկ ԱՄՆ ծովակալ Ջեյմս Ֆոգգոյի երեկվա հայտարարությունը, թե՝ ամերիկյան նավերը կշարունակեն ևս չորս ամիս պարեկապահակություն անցկացնել Սև ծովում, հունից հանեց մեդիային: Այստեղ հերթով թվարկում են, թե վերոնշյալ նավերի գալստյանն է՛լ ինչ հետևել վերջին երկու տարիների ընթացքում: ԱՄՆ–ն, օրինակ, Սև ծովի ռումինական ափերին մի քանի անգամ ավելացրել է իր ռազմական ներկայությունը՝ տեղակայելով C–400 հրթիռներ, արդիականացրել է այդ երկրի ռադիոլոկացիոն համակարգը և ընդհանրապես՝ վերջին 20 տարիների համար աննախադեպ ռազմական տեղաշարժ է իրականացրել ՆԱՏՕ–ի հարավային սահմաններին: Էական շարժ է սպասվում նաև այս տարվա փետրվարին՝ բալթյան երկրներում, իսկ Լեհաստանում տեղակայված ամերիկյան զորքերի ու զինտեխնիկայի մասին օրերս ենք գրել:
 
Իհարկե, հիմա կարելի է տուրք տալ ռուսական տրամադրությանն ու հատարարել, թե ՆԱՏՕ–ն սադրում է ՌԴ–ին: Բայց չենք կարող չնկատել, որ 2008–ի աբխազական, 2014–ի ղրիմյան հայտնի դեպքերից հետո ռուսներն իրենք էլ քիչ բան չեն ձեռնարկել: Օրինակ՝ Ղրիմում տեղակայել են Բաստիոն կոչվող առափնյա պաշտպանության համալիրներ, որի հրթիռներն ունակ են անգամ Ստամբուլը խոցել: 2013–ից ՌԴ–ն նաև Միջերկրական ծովում է մշտական նավատորմ պահում, որտեղից Սևծովյան նեղուցներ էին մեկնում ռուսական նավերը՝ սիրիական զորքերին սպասարկելու կամ օգնության հասնելու նպատակով: Ճակատագրի հեգնանքով՝ նրանք նաև փրկօղակ ունեն, և դա Մոնտրեի կոնվենցիան է, որը Սև ծովում ափ չունեցող երկրների ռազմանավերի ներկայությունը 21 օր է նախատեսում: Այլ կերպ ասած՝ Կրեմլը բոլոր հիմքերն ունի ԱՄՆ–ին մեղադրելու համար, ինչը հաջողությամբ է անում, և բոլորն են հասկանում, որ իսկապես բարդ խնդիր է ստեղծվել հատկապես ՌԴ–ի հետ այս պահին հարաբերությունները ջերմացրած և Սիրիայում նույն դրոշի տակ հանդես եկող Թուրքիայի համար, որն ինքն է թույլատրել ԱՄՆ ռազմանավերի ներկայությունը՝ միաժամանակ հայտնվելով Ռուսաստանի Սևծովյան ու Միջերկրածովյան ուժեղացող նավատորմերի արանքում:
 
 
Բարեբախտաբար, թե դժբախտաբար՝ թե՛ Թուրքիայում, թե՛ ԱՄՆ–ում հրաշալի հասկանում են, որ այս պահին սևծովյան Ուկրաինայի ու Վրաստանի ընդգրկումը ՆԱՏՕ, այս պահին լուծելու խնդիր չէ: Ստացվում է՝ ՆԱՏՕ–ն պիտի իր անմիջական անդամների՝ Թուրքիայի, Ռումինիայի ու Բուլղարիայի ռազմածովային հնարավորությունները մեծացնելու միջոցով հակադրվի ՌԴ–ին, որովհետև ամերիկյան ռազմանավերն, այնուամենայնիվ, չեն կարող առհավետ Սև ծովում մնալ: Բայց սա էլ Թուրքիայի համար է հավելյալ խնդիրներ ստեղծում, որն, իհարկե, երբեք դեմ չի եղել ռուսներին այստեղ սեղմելուն, բայց գոնե այս պահին չի կարող ամբողջովին համաձայն լինել այն ամենին, ինչ ՆԱՏՕ–ն և ԱՄՆ–ն են ձեռնարկում 
Тотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армян