9 նախանշան, որ հանդիպել եք Ձեր երկրորդ կեսին
ФОТОԲոլոր մարդիկ էլ ցանկանում են սիրել ու սիրված լինել։ Սերը հարմարավետության զգացում է առաջացնում, որի պատճառով ամեն ինչ մղվում է երկրորդ պլան։ Դու ամբողջովին տրվում ու նվիրվում ես զուգընկերոջդ ու նույնն էլ ակնկալում ես նրանից։ Իսկ ինչպես հասկանալ, թե արդյոք հենց նա է քո կյանքի ուղեկիցը, թե ոչ։
1.Դու չես ձեւացնում, երբ նրա կողքին ես։ Դու այնպիսին ես, ինչպիսին կաս եւ չես փորձում լավ տպավորություն թողնել նրա վրա։ Նրա համար դու միշտ միակն ես, եւ նա ընդունում ու հասկանում է քեզ։ Նա ընտրել է քեզ ու հենց դու ես նրա ուշադրության կենտրոնում։ Դու նրա աստղն են։
2. Քո երջանկությունը նրա երջանկությունն է եւ հակառակը։ Նա քեզ համար փորձում է անել լավագույնը։ Նա հանուն քո երջանկության պատրաստ է ամեն ինչի։ Քո հետաքրքրությունները արդեն նրանն են դարձել եւ հակառակը։ Այն ինչ ուրախություն է պատճառում քեզ, երջանկացնում նաեւ նրան։ Սովորաբար տղամարդիկ շատ ժամանակ են տրամադրում աշխատանքին, բայց նա իր ծանրաբեռնված գրաֆիկում ժամանակ է հատկացնում նաեւ ձեզ համար։
3. Ծանր աշխատանքային օրվանից հետո, միակ բանը, որ ցանկանում ես, նրա կողքին լինելն է։ Նշանակություն չունի, թե ինչ տրամադրություն ունես, օրվա ավարտը ցանկանում ես հենց նրա կողքին անցկացնել։ Ցանկանում ես կիսվել նրա հետ, պատմել օրվա խնդիրների մասին, խորհուրդներ լսել։ Սա ավելի ամրապնդում է հարաբերությունները, եւ դու հասկանում ես, որ հենց նրա կողքին ես ուզում լինել։
4. Ձեր համակրանքն ու ջերմությունը անհնար է չնկատել։ Դուք իրար համապատասխան եք եւ ֆիզիկապես, եւ հոգեպես, եւ զգացմունքային առումով։ Նույնիսկ եթե դուք միասին ինչ-որ ոչ այնքան մեծ ու էական նշանակություն ունեցող գործողություն եք կատարում (օրինակ, առավոտյան միասին վազում եք) դուք երկուսդ մեծ հաճույք եք ստանում դրանից, քանի որ միմյանց կողքին եք եւ ոչնչից չեք ամաչում։
5. Դու ցանկանում ես նրա հետ կիսել այն ամենն ինչ ունես. երբ դու նկարում ես, քո մտքում միայն նա է։ Նա քո կյանքի իմաստն է, նրա գրկում դու քեզ ամենաերջանիկն ես համարում։ Երբ դու մի լավ նորություն կամ դրական լուր ես լսում, միանգամից ցանկանում ես պատմել ու կիսվել նրա հետ։ Քո հեռախոսի ռինգթոնը ձեր սիրելի երաժշտությունն է։ Նրա կատարած ամեն քայլը հետաքրքրում է քեզ։ Ճիշտ է, երբեմն նա քեզ բարկացնում է, բայց առանց նրա դու քո կյանքը չես պատկերացնում։ Դուք արդեն անցել եք սիրահարվածության շրջանը եւ կայուն հարաբերություններ հաստատել իրար հետ։
6. Ռոմանտիկան բնորոշ է ձեզ։ Երբեմն դուք կարծում եք, որ ֆիլմի հերոսուհիներ եք, ովքեր դժվարությունները հաղթահարելով՝ առաջ են շարժվում ու հասնում հաջողությունների։ Դուք փոխադարձաբար վստահում եք միմյանց, ընդունում դիմացինի թերությունները, առավելությունները, մտածելակերպը եւ այլն։
7. Քո սերն անսահման է եւ անգամ վիճելու կարիք չկա, քանի որ եթե սիրում ես, ուրեմն չես ցանկանում ցավ պատճառել նրան։ Ձեզ հաջողվում է ընդհանուր հայտարարի գալ, փոխզիջման գնալ։ Ձեր սերը ամեն հիմարությունից առավել է։
8. Նա ոչ թե պարզապես լսում է ձեզ, այլ իսկապես մեծ ուշադրությամբ հետեւում է ձեր բոլոր խոսքերին։ Ձեր ընտրյալը գիտի հասկանալ ձեր խոսքերի տողատակը։ Նա մտածում է այն ամենի մասին, ինչի կարիքը դու ունես, եւ դուք օգնում եք միմյանց ցանկացած պարագայում։
9. Նա ընդունում է քեզ այնպիսին, ինչպիսին որ դու կաս։ Երբեմն դու բարկանում ես, բարձր ձայնով խոսում նրա հետ, երբեմն չես հասկանում նրա կատակները, սակայն միեւնույնն է, նա ընդունում է քեզ եւ նշում, որ քո թերությունները իր համար առավելություն են։ Նա հպարտանում է քեզանով եւ գովաբանում իր ընկերների շրջանում։ Դու ամբողջությամբ նրան ես պատկանում ու նրա կյանքում կարեւոր տեղ ես զբաղեցնում։ Եվ դու երջանիկ ես, որ վերջապես գտել ես նրան։