Ереван, 05.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Լյուդմիլա Սարգսյան. «Իշխանությանը հաղթելու միակ տարբերակը ընտրություններից առաջ միասնական ընդդիմություն կազմելն է»

ИНТЕРВЬЮ

«Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր, ՎՍՀԴԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը Past.am-ի հետ զրուցեց Վերակազմյալ սոցիալ–դեմոկրատ հնչակյան կուսակցության՝ այս շրջանում այլ քաղաքական ուժերի հետ հնարավոր համագործակցության և Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքական դաշտ վերադարձի մասին:

«Փաստի»՝ ՎՍԴՀԿ–ն այս պահին քաղաքական ո՞ր ուժերի հետ է բանակցում և ՎՍԴՀԿ–ԲՀԿ հարաբերություններն ի՞նչ փուլում են հարցին, Լյուդմիլա Սարգսյանը պատասխանեց, որ բանակցում են դաշտում խաղացող բոլոր ուժերի հետ, այդ թվում նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ՝ փորձելով հասկանալ, թե ում հետ է նախընտրելի իրենց մասնակցությունը և՛ գաղափարական, և՛ ապագայի հետ կապված տեսլականի մոտեցումների մասով: ՎՍՀԴԿ ատենապետի խոսքով, թե ինչ վերջնարդյունքի կգան՝ պարզ կլինի մեկ–երկու օրից: Նրա խոսքով, վերջնական որոշումը կլինի Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպելուց և խոսելուց հետո:

Մեր այն դիտարկմանը, թե հավանակա՞ն է, որ հենց ԲՀԿ–ի հետ լինի համագործակցությունը, տիկին Սարգսյանը պատասխանեց, թե չի կարող ասել հավանական է, թե ոչ, բայց բոլոր քաղաքական ուժերի հետ բանակցությունների արդյունքում կազմել են իրենց կարծիքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ ևս, բայց քանի որ Գագիկ Ծառուկյանը նախաձեռնել է մեծ համախմբում, բնական է, որ պիտի խոսեն նաև նրա հետ:

Առավել հավանակա՞ն եք համարում, որ հենց Գագիկ Ծառուկյանի կողքին պիտի հավաքվեն բոլոր ընդդիմադիր ուժերը հարցին՝ պատգամավորը պատասխանեց, որ ամենամեծ համախմբման հնարավորությունն ունի Գագիկ Ծառուկյանի դաշինքը, պայմանավորված հենց Գագիկ Ծառուկյան անձով: Այն հարցին, թե տեսնում է նա իր մուտքը խորհրդարան ԲՀԿ ցուցակով՝ վերջինս ասաց, որ Գագիկ Ծառուկյանը հանդես է եկել մեծ համախմբման կոչով, հետևաբար Գագիկ Ծառուկյանը դաշինք է ձևավորելու: «Եթե կկարողանանք գալ համաձայնության և վերջնական որոշում ունենալ Գագիկ Ծառուկյանի դաշինքով մասնակցության վերաբերյալ, բնականաբար դա կլինի կուսակցությունների դաշինք, այդ թվում նաև մեր»,– հավելեց նա:

Լյուդմիլա Սարգսյանը նաև վստահ է, որ Գագիկ Ծառուկյանի վերադարձը այս ընտրությունների ժամանակ կտանի նաև ՀՀԿ–ի ձայները. «Վստահ եմ, որ այդպես է լինելու: Նաև ասեմ, որ ՀՀԿ–ի համար Գագիկ Ծառուկյանի վերադարձը ցանկալի չէր, այդ թվում նաև շատ ընդդիմադիր կուսակցությունների, դաշինքների համար: Բայց փաստ է, որ մարդը հայտարարել է իր վերադարձի մասին: Հետևաբար բոլորը վերադասավորման և վերաիմաստավորման խնդիր ունեն գալիք ընտրություններում»,– նշեց մեր զրուցակիցը:

Հարցին, թե այդ դեպքում բոլորից շատ մտավախություններ ՀՀԿ–ն պիտի՞ ունենա, վերջինս պատասխանեց, որ Ծառուկյանին ձայն տվողները «Հանրապետական» կուսակցության համակիրները չեն, դա ավելի շատ ընդդիմադիր ընտրազանգվածն է. «Այնպես, որ հավասարաչափ մտահոգվելու իրավունք ունեն և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը: Այնպես չի, որ Ծառուկյանը միայն իշխանական ձայներն է տանելու: Ծառուկյանն ունի մեծ համակրանք ընդհանրապես հասարակության մեջ, որի մեջ մտնում են և՛ ընդդիմադիրները, և՛ դիմադիրները»: 


Ըստ Սարգսյանի՝ եթե կլինի Գագիկ Ծառուկյան դաշինք և դրան կընդգրկվեն մեծաքանակ քաղաքական ուժեր, ապա Ազգային Ժողովը կլինի շատ ավելի հետաքրքիր, գունեղ և այնտեղ ներգրավված կլինեն բազմաքանակ կուսակցություններ իրենց մոտեցումներով, իրենց վերաբերմունքով այս կամ այն հարցին: Նա այն համոզմունքն ունի, որ եթե ընդդիմադիր ուժերը միավորվեն մեկ դաշինքի տակ, «Հանրապետական» կուսակցությունը հնարավորություն չի ունենա իշխանություն ձևավորելու և ԱԺ–ում կդառնա ընդդիմություն: 

«Թե ինչ կերպ կպայմանավորվեն Օսկանյանական թևը, ինչ նպատակներ կհետապնդի, կմիավորվի Գագիկ Ծառուկյանին, թե ոչ՝ դրանով պայմանավորված շատ բաներ կփոխվեն»,– հավելեց նա:

ԼԻԼԻ ԹԵՎՈՍՅԱՆ

Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%