Ողբերգական դեպք` «Ջերմուկ Գրուպ» ընկերությունում
ОБЩЕСТВОShamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։
Ժամը 18։00-ի սահմաններում ոստիկանության Ջերմուկի բաժին ահազանգ է ստացվել, որ «Ջերմուկ Գրուպ» ընկերությունում տղամարդու դի կա։
Ոստիկաններն ու քննիչները նշված գործարանի տարածքում հայտնաբերել են Ջերմուկ քաղաքի Ձախափնյա 4-րդ շենքի 54 բնակարանի բնակիչ, 43-ամյա Մհեր Խաչատրյանի դին։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ 2.5 մետր բարձրություն ունեցող դազգահի վրայից վայր է ընկել և տեղում մահացել։
Փաստի առթիվ քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են մի շարք փորձաքնություններ։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



