Վանաձորում գործարարների համախմբմանն ուղղված ծրագրեր պետք է իրականացվեն. քաղաքապետ
ОБЩЕСТВОՎանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի կարծիքով` Վանաձոր քաղաքը վերջին 15-20 տարիներին դուրս է մնացել համապետական ներդրումային դաշտից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին պաշտոնավարման 100-րդ օրվա կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսին ասել է Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը` hավելելով որ հարցը քննարկել է նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ: «Կառավարությունը պետք է որեւէ նախագիծ իրականացնի, որի արդյունքում Վանաձորի շուրջ կհամախմբվեն գործարարները եւ ինչ-որ չափով կլուծվի աշխատատեղերի խնդիրը»,-ասել է նա:
Վանաձորի քաղաքապետը նշել է, որ Վանաձորում կոշտ թափոնների պահոցի եւ աղբահանման մեծ ծրագրի շրջանակներում բանակցություններ են տարվել KFW բանկի ներկայացուցիչների հետ:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



