Ոստիկանները խոշտանգել են քաղաքացուն. հարուցվել է քրեական գործ
ОБЩЕСТВОՁերբակալված անձանց պահման վայրից ստացվել է իրազեկում այն մասին, որ ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձերբակալված Ալբերտ Ե.-ի մարմնին առկա են բազմաթիվ վնասվածքներ: Վերջինս հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի օգոստոսի 25-ին մոր ահազանգի կապակցությամբ իրենց տուն ժամանած ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատակիցներն իրեն խոշտանգել են՝ պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ:
Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից, քաղաքացի Ալբերտ Ե.-ի հաղորդման հիման վրա՝ մի խումբ անձանց կողմից խոշտանգում կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



