Փարաքարում Range Rover-ը բախվել է արգելապատնեշին ու գլխիվայր շրջվել, կան վիրավորներ
ОБЩЕСТВОԱյսօր՝ հունվարի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևան քաղաքում: Ժամը 17:10-ի սահմաններում Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի Մայրաքաղաքային փողոցում՝ ՃՈ անշարժ պահակակետի (Փարաքարի «գայի պոստ»-ի) մոտ Range Rover մակնիշի 35 AS 434 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, դեպի Երևան ընթանալիս, բախվել է հանդիպակաց երթևեկելի գոտիները բաժանող բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել. տեղեկացնում է Shamshyan.com-ը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի աշխատակիցները:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։


1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



