Աստանայում կայանալիք միջսիրիական բանակցություններին ԱՄՆ-ն կներկայացնի երկրի դեսպանը
ОБЩЕСТВОԱՄՆ Պետքարտուղարությունը շաբաթ հայտարարել է, որ պատվիրակություն չի ուղարկի` մասնակցելու Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում Սիրիայի հարցով անցկացվելիք բանակցություններին: Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, դա պայմանավորված է Վաշինգտոնում իշխանության անցմամբ:
Ինչպես հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության գործող մամլո ներկայացուցիչ Մարկ Թոները, ԱՄՆ-ն Աստանայի բանակցություններում կներկայացնի երկրում ԱՄՆ-ի դեսպան Ջորջ Քրոլը:
«Պայմանավորված մեր նախագահի երդմնակալությամբ և անցումային իշխանության պահանջներով` Վաշինգտոնից պատվիրակություն չի մեկնի Աստանա», - ասել է Թոները:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



