Իտալիայում 23 մարդ անհետ կորած է համարվում հյուրանոցի` ձնահոսքի տակ հայտնվելուց հետո
ОБЩЕСТВОԻտալիայի Աբրուցո նահանգի լեռնային շրջանում ձնահոսքի տակ հայտնված հյուրանոցում որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են: Ինչպես հայտնում է իտալական «ԱՆՍԱ» գործակալությունը` վկայակոչելով տեղի քաղաքապետին, 23 մարդ դեռևս անհետ կորած է համարվում:
Միևնույն ժամանակ նշվում է, որ անհետ կորածների թիվը դեռ պետք է ճշտվի, քանի որ աղետի ժամանակ հյուրանոցում գտնվող բնակիչների և աշխատակիցների հստակ թիվը հայտնի չէ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ զեհերի թիվը հասել է 5-ի: Իսկ փրկվածների թիվը կազմում է 11: Ինչպես այսօր ավելի վաղ հաղորդվել էր, շաբաթ առավոտյան ևս 4 մարդու են ողջ դուրս բերել փլատակների տակից:
Բնական աղետը տեղի ունեցել հունվարի 18-ի երեկոյան` ծածկելով ողջ 4 հարկանի հյուրանոցը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



