Քեն Նահիգյանը նշանակվել է Թրամփի վարչակազմի անցումային գործընթացի պատասխանատու
ОБЩЕСТВОԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հայազգի Քեն Նահիգյանին նշանակել է Թրամփ-Փենս վարչակազմի անցումային գործընթացի պատասխանատու:
Horizon Weekly-ի փոխանցմամբ` այս մասին ասվում է անցումային թիմի մամլո հաղորդագրության մեջ: Այս պաշտոնում Նահիգյանը կփոխարինի Ռիք Դիրբորնին, ով այժմ ստանձնել է Սպիտակ տան անձնակազմի փոխղեկավարի պաշտոնը:
Քեն Նահիգյանը Թրամփի նախընտրական պայքարին միացել էր անցյալ ամռանը և Թրամփի հաղթանակից հետո մասնակցել է երկրի հաջորդ կառավարության կազմավորմանն ուղղված աշխատանքներին:
«Ընտրություններին հաջորդած օերին նա ներգրավվել է նորընտիր նախագահին աջակցության ցուցաբերման գործընթացին, ինչպես նաև մեր աշխատակազմի պաշտոնատար անձանց` լսումների համար պատրաստմանը», - ասել է Դիրբորնը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



