Թրամփի երդմնակալության օրը ձերբակալված ցուցարարների մեծ մասին մեղադրանք կներկայացվի
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության օրը ձերբակալված ցուցարարների մեծ մասին մեղադրանք կներկայացվի զանգվածային անկարգությունների մասնակցելու համար, ինչը քրեական հանցագործություն է: Այս մասին ասել են ԱՄՆ դատախազի գրասենյակից, հայտնում է CBS News-ը:
Նախնական հաշվարկներով՝ ձերբակալվել է մոտ 230 մարդ, նրանք բոլորն առանց գրավի ազատ են արձակվել եւ պարտավորվել փետրվարին դատարան ներկայանալ: Հեռուստաալիքի տեղեկություններով՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու համար կարող է մինչեւ 10 տարվա ազատազրկում սպառնալ եւ մինչեւ 250 հազար դոլարի տուգանք:
Ձերբակալվածների գործով մեկ դատական նիստ արդեն կայացել է հունվարի 21-ին: Գերագույն դատարանում քննվում է 10 մարդու գործ:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



