Սյուզի Մելիքյանն իր ամուսնալուծության ու նոր ընտրյալ ունենալու լուրերի մասին
ФОТОTert.am Life-ը գրում է․
Արդեն մի քանի տարի է լուրեր են պտտվում, որ երգչուհի Սյուզի Մելիքյանը բաժանվել է: Երգչուհի այս թեմայի շուրջ հստակ մեկնաբանություն չի տվել: Բայց ահա այսօր նրա Instagram-ի նոր լուսանկարը կրկին խոսակցությունների առիթ է դարձել: Մոմերով և շամպայնով լուսանկարից շատերը ենթադրում են, որ երգչուհին ընտրյալ ունի: Tert.am Life-ը կապ հաստատեց երգչուհու հետ պարզելու խոսակցությունների իսկությունը:
«Ինձ բաժանեցին վերջնական հիմա էլ փաստորեն ընտրյալ ունե՞մ: Հետաքրքիր է հետո ինչ է լինելու: Մոմերի նկարից ինչպես կարող են ենթադրել, որ բաժանվել եմ ու արդեն ընտրյալ ունեմ: Միանշանակ հերքում եմ այդ լուրերը, քանի որ մոմերի լուսանկարից ինչպես կարող են մարդուն բաժանել հետո ասել, որ ընտրյալ ունի, հետո, երևի, կամուսնացնեն ու կասեն երեխա ունի: Ծիծաղելի է: Ես երբեք ամուսնալուծության մասի չեմ խոսել՝ ոչ հաստատել եմ , ոչ հերքել: Ես միշտ չեզոք եմ եղել և չեմ պատասխանել անձնականիս վերաբերող հարցերին: Չեմ սիրում իմ անձնականով ինձ PR անել: Ես սիրում եմ, որ խոսում են իմ կատարած աշխատանքներից»,- ասաց Սյուզին: