Turkish Airlines-ի օդանավն արտակարգ վայրէջք է կատարել Իրանի Քերմանշահ քաղաքում
ОБЩЕСТВОԹուրքիայի ազգային ավիափոխադրող Turkish Airlines-ին պատկանող ուղևորատար ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Իրանի արևմտյան Քերմանշահ քաղաքում:
Ինչպես տեղեկացնում է իրանական Press TV հեռուստաալիքի կայքը, Airbus A320 ինքնաթիռը իրականացնելիս է եղել Քուվեյթ-Ստամբուլ չվերթը:
Հաղորդվում է, որ 70 ուղևորի տեղափոխող ինքնաթիռի օդաչուն ռադիոհաղորդագրություն է ուղարկել Քերմանշահի օդանավակայանի ավիակարգավարներին` հայտնելով, որ ինքնաթիռն արտակարգ իրավիճակում է հայտնվել տեխնիկական խափանման պատճառով:
Աղբյուրի հաղորդմամբ` ուղևորներն անվնաս են և տեղավորվել են Քերմանշահի հյուրանոցներից մեկում:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



