Ինֆարկտի առաջացման պատճառները
ЛАЙФԸստ վիճակագրության, աշխարհում ամեն 34 վայրկյանում մեկ մարդ է մահանում է սիրտ-անոթային հիվանդությունների պատճառով:
Սիրտ-անոթային հիվանդությունները հանդիսանում են մահացության ամենատարածված պատճառներից մեկը: Սրտի իշեմիկ հիվանդությունը քրոնիկական հիվանդություն է, որն առաջանում է սրտամկանի արյան մատակարարման անբավարարության հետևանքով: Սրտամկանի ինֆարկտն իրենից ներկայացնում է սիրտ-անոթային համակարգի առավել տարածված հիվանդություն:
Past.am-ը ներկայացնում է այն գործոնները, որոնք նպաստում են սրտի իշեմիկ հիվանդության զարգացմանը:
Տարիքը: Տարածված կարծիք կա, որ սրտային հիվանդությունների հաճախականությունը ուղիղ կապ ունի մարդու տարիքի հետ:
Սեռական պատկանելիությունը: Կանանց մոտ սրտի հիվանդություններն ի հայտ են գալիս ավելի ուշ, քան տղամարդկանց մոտ:
Սթրեսները: Մշտապես ժամանակի անբավարարության զգացում ունեցող մարդիկ, ովքեր մշտապես լարված են, ունեն ցածր ինքնագնահատական, ավելի շատ են հակված սրտային հիվանդությունների ձեռքբերմանը:
Ավելորդ քաշը: Ավելորդ քաշը մեծացնում է սրտային հիվանդությունների առաջացման հավանականությունը:
Սխալ սնունդը: Մրգերի և բանջարեղենի ոչ բավարար օգտագործումը մեծացնում է սրտի հետ խնդիրների առաջացման ռիսկը:
Անի Գևորգյան