Առնվազն 18 մարդ Է զոհվել ԱՄՆ-ի հարավում մոլեգնած տոռնադոյից
ОБЩЕСТВО 18 մարդ Է զոհվել, եւս գրեթե 50-ը՝ վերքեր ստացել ԱՄՆ-ի հարավում մոլեգնած տոռնադոյից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է մե«Արնպրես»-ը, հունվարի 22-ին հայտնել Է Associated Press գործակալությունը: Առնվազն 15 մարդ մրրկասյուների զոհ Է դարձել Ջորջիայում, չորսը՝ Միսիսիպիում:
Քամու պոռթկումները ավերել են տներ, տապալել հենասյուներ ու ծառեր, վնասել Էլեկտրահաղորդման գծեր:
Մինչդեռ օդերեւութաբանները մոտ ժամանակներս եղանակի բարելավում չեն խոստանում. Միսիսիպիում, Ֆլորիդայում եւ Ալաբամայում սպասվում են նոր տոռնադոներ, ժամում մինչեւ 70 կմ արագությամբ քամի, տեղատարափներ ու կարկուտ: Ջորջիայում արդեն արտակարգ դրության ռեժիմ Է հայտարարված, նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել Է օգնություն ցուցաբերել տուժած նահանգներին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
3
Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?
4
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
5
Всё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян



