Իտալիայում հյուրանոցի փլատակներում զոհվածների թիվը հասել է վեցի
ОБЩЕСТВО Իտալիայի լեռներում Rigopiano հյուրանոցի վրա ձնահյուսի իջնելու հետեւանքով զոհվածների թիվը հասել Է վեցի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ANSA գործակալությունը: Փրկարարները ձյան տակից տղամարդու մարմին են դուրս բերել:
Եվս 23 մարդ պաշտոնապես անհայտ կորած Է համարվում, սակայն փրկարարները նշում են, որ նրանց ողջ մնալու հավանականությունը խիստ փոքր Է, քանի որ աղետի պահից արդեն ավելի քան չորս օր Է անցել: Այդ ընթացքում փրկվել Է 11 մարդ, իսկ ընդամենը ձնահյուսի իջնելու պահին հյուրանոցում եղել են 35 կենվորներ ու աշխատակիցներ:
Ողբերգությունը պատահել Է հունվարի 18-ի երեկոյան Գրան Սասո լեռնազանգվածի շրջանում: Տարերային աղետի պատճառ են դարձել նույն օրն ավելի վաղ Իտալիայի կենտրոնական մասում տեղի ունեցած երկրաշարժերը եւ դրանց հաջորդած հետցնցումները, հաղորդել Է «Ինտերաֆաքս»-ը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



