Հիթրոու օդանավակայանում շուրջ 100 չվերթ Է չեղարկվել թանձր մառախուղի պատճառով
ОБЩЕСТВО Լոնդոնի Heathrow օդանավակայանում շուրջ 100 չվերթ Է չեղարկվել վատ տեսանելիության պատճառով, Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում թանձր մառախուղ Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Sky News հեռուստաալիքը:
«Հունվարի 23-ին Լոնդոնում սպասվում Է մառախլապատ եղանակ. ուղեւորներից ոմանք կարող են հարկադիր փոփոխությունների բախվել իրենց ուղեւորություններում: Heathrow օդանավակայանն ուղեւորներին խորհուրդ Է տալիս օդանավակայան ժամանելուց առաջ իրենց չվերթի վերաբերյալ տեղեկատվությունն ստուգել ավիաընկերությունում»,-ասված Է օդանավակայանի հայտարարության մեջ, որը հրապարակվել Է Heathrow-ի պաշտոնական կայքում:
Հեռուստաալիքի տվյալներով՝ Մեծ Բրիտանիայի օդերեւութաբանական ծառայությունը վտանգի «դեղին» մակարդակ Է հայտարարել Լոնդոնում հաստատված եղանային պայմանների կապակցությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
3
Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?
4
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
5
Всё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян



