Ավստրալիայի օդանավակայաններում կհրաժարվեն անձնագրերի ստուգումից
ОБЩЕСТВО Ավստրալիայի իշխանությունները պլանավորում են օդանավակայաններում վերացնել անձնագրերի ստուգումը եւ ներդնել օտարերկրացի ուղեւորների ինքնությունը պարզելու բարձրտեխնոլոգիական համակարգ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է The Sydney Morning Herald թերթը:
Երկրի օդային նավահանգիստներում կտեղակայեն սարքեր, որոնք կսքանավորեն ճանապարհորդների դեմքը, աչքերը եւ/կամ մատնադրոշմները՝ այդ տեղեկատվությունը զուգադրելով տվյալների պահոցի տեղեկությունների հետ:
Ուղեւորի ինքնության պարզումը տեղի կունենա ավտոմատ կերպով եւ շատ ժամանակ չի պահանջի: Ավստրալիայի կառավարությունը ցանկանում Է, որ մինչեւ 2020 թվականը նման համակարգի միջոցով ստուգվի արտասահմանից ժամանող հյուրերի մինչեւ 90 տոկոսը:
Այս տարվա հուլիսին նոր տեխնոլոգիաները կներդնեն երկրի մայրաքաղաք Կանբերայի օդանավակայանում, իսկ Սիդնեյի եւ Մելբուռնի օդային նավահանգիստներում՝ նոյեմբերին: Ծրագիրը կավարտվի 2019 թվականի մարտին:
Ավստրալիայի Ռազմավարական քաղաքականության ինստիտուտի փորձագետ Ջոն Քոյնը նշում Է, որ նման համակարգը առաջինը կլինի աշխարհում:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



