Քաղցկեղով կարող են հիվանդանալ նույիսկ էկոլոգիապես մաքուր սնունդ օգտագործողները
ФОТОՀետազոտությունների արդյունքում պարզվել է, որ քաղցկեղային գոյացությունները կարող են առաջանալ ինչպես բնական մթերք օգտագործողների մոտ, այնպես էլ նրանց մոտ, ովքեր չեն հետեւում իրենց սննդակարգին ու ուտում են բարձր կալորիականությամբ սնունդ: Նման եզրակացության են եկել ամերիկացի գիտնականները:
Նրանք կարողացել են հստակ տվյալներ ստանալ՝ հարցում իրականացնելով ավելի քան 600 հազար կանանց շրջանում, որոնց միջին տարիքը 50 է: Հետազոտությունն իրականացվել է ինը տարիների ընթացքում ու հնարավորություն է տրվել հասկանալ, թե երկու խմբերից որում է բարձր քաղցկեղի 16 տեսակների ռիսկերը:
Այսպիսով, գիտնականներն ապացուցել են, որ քաղցկեղի առաջացման վրա ազդում է ոչ թե վնասակար սնունդը, այլ նաև ուրիշ գործոններ՝ սթրեսը, շրջակա միջավայրը եւ այլն:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: