Ավելի քան 250 հազար մարդ Թրամփից պահանջել Է հրապարակել հարկերին վերաբերող տվյալները
МЕЖДУНАРОДНОЕ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին հղված հանրագիրը՝ հարկային հայտարարագիրը հրապարակելու պահանջով, ավելի քան 250 հազար ստորագրություն Է հավաքել վարչակազմի՝ petitions.whitehouse.gov հանրագրերի համար կայքում հայտնվելու պահից:
Ավելի վաղ հաղորդվել Էր, որ Թրամփին հղված հանրագիրը, որը հրապարակվել Է հունվարի 20-ին, մեկ օրից պակաս ժամանակում 100 հազար ձայն Է հավաքել, որն անհրաժեշտ Է Սպիտակ տան պատասխանի համար:
Հանրագիրն արդեն 250 հազար 956 մարդ Է ստորագրել, վկայում Է կայքի հաշվարկը:
Իսկ WikiLeaks կայքը հայտարարել Է գործարարի կողմից վճարված հարկերի վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակելու պլանների մասին, եթե իրեն հաջողվի ձեռք բերել այդ տվյալները:
Մինչդեռ, ինչպես ABC հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել Է պետության ղեկավարի ավագ խորհրդական Քելիեն Քոնուեյը, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չի հրապարակի իր հարկային հայտարարագիրը:
«Մարդկանց դա հետաքրքիր չԷր, երբ նրանք քվեարկում Էին նրա օգտին,- ասել Է խորհրդականը:- Ամերիկացիներին շատ ավելի հետաքրքիր Է, թե ինչ տեսք կունենան իրենց սեփական հարկային հայտարարագրերը Թրամփի նախագահության ժամանակ, այլ ոչ թե այն, թե իրենից ինչ Է ներկայացնում նրա հայտարարագիրը», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



