Վարսակի շիլան օգտակա՞ր է , թե՞ վնասակար
ФОТОՄասնագետները պնդում են, որ վարսակի շիլայի հաճախակի կիրառությունը հանգեցնում է ոսկրային հյուսվածքների քայքայմանը։ Ըստ փորձագետների՝ վարսակի հանդեպ չափազանց մեծ սերը առողջական խնդիրների է հանգեցնում։
Պատճառը վարսակի փաթիլներում առկա ֆիտինաթթուն է:
Այն խանգարում է օրգանիզմի կողմից կալցիումի յուրացմանը, որը մշտապես հեռացվում է ոսկրերից եւ պատշաճ մակարդակով չի ներծծվում աղիներում: Կալցիումի պակասը հանգեցնում է նրան, որ ոսկրերը դառնում են ավելի փխրուն եւ հակված են կոտրվածքների ու ճաքերի:
Մասնագետները հավելում են, որ վարսակի շիլան ունի նաև իր դրական կողմերը: Այն կարգավորում է ստամոքսի, սրտանոթային համակարգի աշխատանքը եւ ամրացնում դիմադրողականությունը:
Սակայն երկու շաբաթ օգտագործելուց հետո պետք է դադարեցնել մի որոշ ժամանակ: Միայն այս դեպքում շիլան վնաս չի հասցնի առողջությանը:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը;