Թրամփները կրկնօրինակելու սիրահարներ են
ЛАЙФԱՄՆ նորընտիր նախագահական ընտանիքը ակնհայտորեն կրկնօրինակելու մոլուցքով է տառապում: Բոլորս, իհարկե, հիշում ենք Մելանիա Թրամփի սկանդալային դարձած ելույթը, որն ակնհայտ copy-paste-ն այն ժամանակ դեռ առաջին տիկին Միշել Օբամայի՝ տարիներ առաջվա ելույթի:
Այսքանով, սակայն, նա չսահմանափակվեց: Մելանիան պարզապես չդիմացավ գայթակղությանը և իր ամուսնու երդմնակալության արարողությանը կրկնօրինակեց մեկ այլ ԱՄՆ առաջին տիկնոջ, ո՛չ ավել, ո՛չ պակաս, Ժակլին Քեննեդիին:
Պարզապես նայեք զգեստի օձիքին: Սա ոչ միայն ոճի, այլև հենց զգեստի կրկնօրինակում է:
Սակայն, ինչպես երևում է, կրկնօրինակելու մոլուցքը նրանց մոտ ընտանեկան է: Երդմնակալությանը հաջորդած ընթրիքին, երբ դուրս բերվեց տոնական տորթը, բոլորը պարզապես սառեցին իրենց տեղերում դեժավյուի (deja vu) արդյունքում:
Պարզապես ապշել կարելի է: Ձախ կողմում Օբամայի երդմնակալության տորթն է, իսկ աջ կողմում՝ Թրամփինը: Մեկնաբանություններն ավելորդ են:
Օբամայի տորթի հեղինակ Դաֆֆ Գոլդմենը պարզապես չդիմացավ և կիսվեց իր Թվիթերում (twitter) այս նկարով և իր մեկանբանությամբ:
Երդմնակալության արարողությունը ինքնին լի էր ծայրահեղ հակադրություններով. մի կողմից բարձրաշխարհիկ էլիտային վայել պատրաստողություն և արարողություն, մյուս կողմից՝ զավեշտներով լի կրկեսային շոու: Ձեզ ենք ներկայացնում ամենազավեշտալի պահերը:
Ջորջ Բուշը պարզապես չկարողացավ աչքի չընկնել ինչ-որ մի զվարճալի միջադեպով: Սակայն պակաս ուշագրավ չէ Բարաք Օբամայի անփոփոխ դեմքի արտահայտությունն այս նկարների վրա:
Միշել Օբամայի դեմքի արտահայտությունը, երբ Մելանիան նրան է հանձնում Թիֆֆանի էնդ Քո-ի (Tiffany and Co) նվերի տուփը, պարզապես անգին է: Այն համացանցում դարձել է բազմաթիվ մեմերի աղբյուր: