Բրեդ Փիթն Անջելինա Ջոլիին արգելել է որդեգրել 3 սիրիացի որբերի
ЛАЙФՀոլիվուդյան դերասան Բրեդ Փիթը մերժել է կնոջ՝ Անջելինա Ջոլիի առաջարկը՝ երեք սիրիացի որբերի որդեգրման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է RadarOnline-ը՝ հղում անելով ընտանիքի շրջապատի աղբյուրներին։ Սակայն զույգը, ներքին աղբյուրի խոսքով, այնուամենայնիվ՝ կորդեգրի 1 փոքրիկ փախստականի։
Պարբերականը գրում է, որ Ջոլին փախստականների ճամբար իր այցելություններից մեկի ժամանակ հանդիպել է երեք սիրիացի որբ եղբայրների։ Երեխաներից մեկը, որը քիչ թե շատ խոսել է անգլերեն, դերասանուհուն պատմել է, որ հորը տարել են սիրիացի զինվորականները, իսկ մայրը մահացել է ռմբակոծությունների ժամանակ։ ԱՄՆ վերադառնալով՝ Ջոլին ամուսնուն խնդրել է ընտանիքի կազմ ներառել որբացած տղաներին, սակայն Փիթին այդ գաղափարը դուր չի եկել։
Զույգն այժմ դաստիարակում է 6 երեխաների, որոնցից 3-ը որդեգրված են։
Աղբյուրը` Blog.1in.am



