Ամուսինը չէր հասկանում, թե ինչու է իր կինը միշտ հոգնած. ահա թե ինչ բացահայտեց նա
ФОТОBlognews.am-ը գրում է.
Երիտասարդ հայրիկ Տոնի Էմմսը Facebook-ում ընտանեկան լուսանկար հրապարակեց:
Այդ նկարի մեջ շատ տպավորիչ է նրա կինը՝ Շառլոտտա Սպերրին, ով գրկախառնված քնած է իրենց փոքրիկ որդու հետ:
Նկարի տակ Տոնին իրեն այդ պահին պարուրած զգացմունքների մասին է գրել:
Նրա գրությունը ակնթարթորեն տարածվեց համացանցով մեկ:
«Երբեմն այս կինն ինձանից արժանի ուշադրություն չի ստանում: Ամեն անգամ, երբ ես գործից տուն եմ վերադառնում, նա իրեն միշտ շատ «հոգնած» է զգում: Թվում էր, թե այդ ինչից պետք է նա հոգնի: Չէ՞ որ հենց ես էի ողջ օրը աշխատում, մինչ նա նույնիսկ դուրս էլ չէր գալիս տանից…
Վերջին ժամանակներս ես շատ եմ մտածել այդ հարցի շուրջ:
Արդյոք ինչո՞վ է զբաղվում կինս իմ բացակայության ընթացքում, որ մշտապես հոգնած է լինում:
Մի՞թե նա նստում է երեխայի հետ և հեռուստացույց է դիտում: Դե իհարկե, ոչ:
Մեր երեխան սոված է լինում:
Շառլոտտան նույնպես քաղցած է լինում, բայց նա մոռանում է իր մասին և կերակրում է մեր փոքրիկին:ր
Հետո նա խաղում է փոքրիկի հետ, փոխում է տակդիրները, նորից է խաղում հետը…
Ինչ-որ պահի երեխան հոգնում է և քնում: Սակայն մայրիկը ժամանակ չի ունենում քնելու:
Նա պետք է հավաքի թափթփված խաղալիքները, լվանա փոքրիկի հագուստը, լվանա ափսեները…
Մինչ նա հասցնում է այդ ամենն անել, երեխան արթնանում է և նորից մայրիկի ուշադրության պահանջն է զգում:
Շառլոտտան նորից կերակրում է փոքրիկին և խաղում է նրա հետ: Եվ դա այն դեպքում, երբ ինքը ժամանակ չի ունեցել նորմալ սնվելու:
Երբ ես տուն եմ վրադառնում ծանր և հոգնած աշխատանքային օրվանից հետո, ապա միայն մեկ հայացքը դեպի իմ երկու ամենաթանկ մարդկանց ինձ դարձնում է ամենաերջանիկ մարդը: Եվ նայելով հոգնած Շառլոտտին՝ ես հասկանում եմ, թե նա որքան ուժ և ջանք է գործադրել մեր փոքրիկի լավ ինքնազգացողությունն ապահովելու համար:
Եվ չնայած առաջին հայացքից կնոջ գործադրած ջանքերն աչքի չեն ընկնում, չնչին են թվում, բայց ես հասկանում եմ, թե ինչ մեծ և ծանր աշխատանք է կատարում: Քանի որ մայրիկ լինելը սարսափելի դժվար է:
Ես իսկապես շատ եմ սիրում իմ երկու քնած փոքրիկներին: Եվ նրանք արժանի են հանգստի ծանր օր ունենալուց հետո, քան որևէ այլ մեկը»: