«Գազպրոմը» որոշել է վաճառել իր մասնաբաժինը գերմանական գազատարների ցանցին
ЭКОНОМИКАՌուսական «Գազպրոմ» ընկերությունը մտադիր է վաճառել մասնաբաժինը գերմանական Gascade գազատարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է Interfax-ը՝ վկայակոչելով ոլորտում իր աղբյուրներին։
Գործակալության տվյալներով՝ «Գազպրոմի» բարձրագույն ղեկավարությունը արդեն վաճառքի մասին սկզբունքային որոշում է կայացրել։
Գործարքը նախատեսվում է ավարտել 2017թ.։ Ընդ որում՝ աղբյուրները հաստատել են, որ այդ ակտիվը մեծաթիվ պոտենցիալ հավակնորդներ ունի։
Gascade գազատրանսպորտային ցանցը ներառում է 2400 կմ գազատար և 9 կոմպրեսորային կայան։ Տարանցման ծավալը կազմում է 40 մլրդ խմ։
«Գազպրոմն» այդ ակտիվը ստեղծել է գերմանական BASF/Wintershall գործընկերոջ հետ համատեղ՝ վերջին երկու տասնամյակում։
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



