«Առանց սահմանների». նոր կոմեդիա, որը միավորում է հային, ռուսին եւ վրացուն
ЛАЙФStyle.news.am- գրում է.
Սերը չի ճանաչում սահմաններ ու պայմանականություններ, տարիք ու ազգություն: Վառ ու կրքոտ, միամիտ ու անհեթեթ, հուզիչ ու տխուր, երջանիկ ու անխոհեմ սիրո մասին պատմում են հայտնի ռեժիսորներ Ռեզո Գիգինեիշվիլին («Տապ», «Սեր ակցենտով»), Ռոման Պրիգունովը («Դուխլես», «Դուխլես 2») եւ Կարեն Հովհաննիսյանը («Հինգ հարսնացուներ»): «Առանց սահմանների» ռոմանտիկ կոմեդիայի դեպքերը սկսվում են Մոսկվայի օդանավակայանում, որտեղից գլխավոր հերոսները ուղեւորվում են հետաքրքիր ճամփորդության: Այցելում են Հայաստանի գեղեցիկ լեռնային հովիտները, սուզվում են Թբիլիսիի կանաչ փողոցների եւ Մոսկվայի տոնական լույսերի մեջ: Ֆիլմի գլխավոր դերակատարներն են` Ալեքսանդր Պալ, Աննա Չիպովսկայա, Իվան Յանկովսկի, Եգոր Կորեշկով, Միլոշ Բիկովիչ, Մարիա Շալաեւա, Ռավշանա Կուրկովա, Հրանտ Թոխատյան, Սայերա Սաֆարի, Ռոման Մայակին, Իննա Չուրիկովա, Օլեգ Բասիլաշվիլի եւ այլք:

«Առանց սահմանների» միջազգային կոմեդիայի ստեղծողները ֆիլմի էկրան դուրս գալուց առաջ կազմակերպում են նախադեպը չունեցող ակցիա, որը կարելի է համեմատել հենց ֆիլմի հերոսների արկածների հետ: Ֆիլմի պրեմիերային ցուցադրությունները կկայանան այն բոլոր քաղաքներում, որտեղ կատարվել են ֆիլմի դեպքերը` Մոսկվայում, Թբիլիսիում, Երեւանում եւ Ալմաթայում: Ֆիլմի դերասանները եւ նկարահանող խմբի մասնակիցները կներկայացնեն իրենց աշխատանքը Վրաստանի, Հայաստանի եւ Ղազախստանի հանդիսատեսին, սեփական փորձով ցույց տալով, որ, ինչպես «Առանց սահմանների» կոմեդիայում է, կյանքում եւս կան երեւույթներ, որոնք սահմաններից, պայմանականություններից եւ կարծրատիպերից ուժեղ են: «Առանց սահմանների» կոմեդիայի պրեմիերան Երեւանում կկայանա սեպտեմբերի 25-ին` «Սինեմա Սթար» կինոթատրոնում: Պրեմիերայի մասնակիցներն են. ռեժիսորներ` Ռեզո Գիգինեիշվիլին, Կարեն Հովհաննիսյանը, դերասաններ` Հրանտ Թոխատյանը, Աննա Չիպովսկայան, Ռավշանա Կուրկովան, Միլոշ Բիկովիչը, Մարիա Շալաեւան, Եգոր Կորեշկովը եւ Ռոման Մայակինը:
Պրեմիերան Ռուսաստանում` 22 հոկտեմբերի 2015թ.:



