Ինչու չստացվեցին Սոս Ջանիբեկյանի և Սաշայի հարաբերությունները
ФОТОTert.am Life-ը գրում է.
«Արմենիա Պրեմիում» ալիքի եթերում շարունակվում է «Ցանկալի փեսացու» նախագիծը, որտեղ կրքերն օր օրի թեժանում են: «Ցանկալի փեսացուն» մոտենում է եզրագծին: Այս շաբաթ եթերում կլինի եզրափակիչ հաղորդումը, որի ժամանակ պարզ կդառնա, թե ում է ընտրում Սոս Ջանիբեկյանը՝ Էվելինայի՞ն, թե՝ Սերինեին:
Կիսաեզրափակիչ փուլից դուրս մնաց Սաշան՝ Ալեքսանդրա Սամուելենկոն, ում շատերը դիտարկում էին որպես ֆավորիտ: Դեռևս նախագծի անոնսային լուսանկարների տարածումից հետո ցանցաբնակները գրում էին, որ ակնհայտ է՝ հաղթողը Սաշան է լինելու: Մասնակիցները ևս կադրից դուրս քննարկումներում Սաշային էին մատնանշում որպես հիմնական ֆավորիտ: Սակայն կիսաեզրափակչում Սոսը հրաժեշտ տվեց Սաշային:
Tert.am Life-ի հետ զրույցում Սաշան ասաց, որ իր համար անսպասելի չէր նախագծից դուրս մնալը: «Ես երբեք համոզված չեմ եղել, որ ես եմ հաղթելու: Բոլորն այդպես էին մտածում, բայց ես երբեք այդպես չեմ մտածել, որովհետև կյանք է, կարող է պահի տակ ինչ-որ բան փոխվել: Եթե ես շեկ, համակրելի աղջիկ եմ, անպայման չէ, որ հաղթեմ: Ես ի սկզբանե մտածում էի, որ Էվելինան է զբաղեցնելու առաջին տեղը»,- ասաց Սաշան:
Շարունակությունը` այստեղ: