Ереван, 08.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Խոշորացված համայնքներում տնտեսական ծրագրերը կհանգեցնեն ավելացված արժեքի, եկամուտների ավելացման. Դավիթ Լոքյան

ЭКОНОМИКА

   Հայաստանի խոշորացվող համայնքներում տարբեր ոլորտներին առնչվող բազմաթիվ ծրագրեր կան, որոնք մեծ թափ են հավաքում և առաջիկայում կֆինանսավորվեն ու կունենան իրենց հաջողությունները։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը։ 

«Խոշորացվող համայնքներում մենք ունենք երկու խմբի ծրագրեր։ Առաջինը՝ ենթակառուցվածքային ծրագրերն են, որոնք պետք է ապահովեն խոշորացվող համայնքի մեջ մտնող բնակավայրերի ամբողջությունը։ Այսինքն՝ պետք է այնպես արվի, որպեսզի նրանք ունենան կապ համայնքի կենտրոնի հետ, կարողանան հաղորդակցվել առանց դժվարության, վճարումներ անել, օգտվել կապի բոլոր ձևերից։ Հայաստանի թվով 21 համայնքապետարաններում գործում են քաղաքացիների սպասարկման գրասենյակներ (ՔՍԳ), որոնցից 8-ը խոշորացված համայնքների կենտրոններում: Օրինակ` Դիլիջանի համայնքապետարանոÖ �մ գործում է սպասարկման գրասենյակը, աշխատակիցները  գյուղական բնակավայրերի հետ էլեկտրոնային մշտական կապի շնորհիվ կարող են տրամադրել անհրաժեշտ ցանկացած տեղեկանք կամ որևէ ֆինանսական գործառույթ իրականացնել»,- ասաց Դավիթ Լոքյանը: 
Այսօր ընթացքի մեջ են խոշորացված ևս 10 համայնքներում (Ամասիա, Արփի, Աշոցք, Սարապատ, Այրում, Նոյեմբերյան, Կողբ, Տեղ, Գորայք) հիմնման աշխատանքները: Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերություն (GIZ) հետ համատեղ, որը նաև  տեղերում մասնագիտական ուսուցում է կազմակերպում:  
Դավիթ Լոքյանի տեղեկացմամբ, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության դրամաշնորհի միջոցով Դիլիջան համայնքը իր շրջակա գյուղական բնակավայրերով՝ Գոշ, Հաղարծին, Թեղուտ և այլն, արդեն ստացել է էքսկավատորներ, բեռնատար, աղբահավաք, ձյուն մաքրող, փողոցները լվացող մեքենաներ։ Ուշադրության կենտրոնում են տրանսպորտային հարցերը, Եվրամիության աջակցությամբ  մարտին արդեն համայնքը կունենա 6 ավտոբուս, որոնք  ամենօրյա շրջայցեր են  կատարելու գյուղական բնակավայրերում`  ապահովելով կայուն կապ համայնքի կենտրոնի՝ Դիլիջանի հետ։ 
Դավիթ Լքյանը առանձնացրեց նաև Դիլիջանի լուսավորության ծրագիրը։ «Շուրջ 380 մլն դրամի ծրագիր է, որն ամբողջապես գյուղական համայնքներում և Դիլիջանում պետք է ժամանակակից լուսավորման համակարգ ապահովի: Ծրագրի շրջանակներում  2000-ից ավելի լամպերի, սյուների, լանդշաֆտների  լուսավորման շնորհիվ  քաղաքը  զբոսաշրջության զարգացման համար կդառնա ավելի գրավիչ ու հետաքրքիր»,- ասաց նախարարը։։ Մեկ այլ ծրագրով Դիլիջան և Հաղարծին մայրուղու վրա շուկաներ կկառուցվեն` քաղաքակիրթ առևտուր կազմակերպելու համար, իսկ սառնարանային փոքր տնտեսությու նների հիմնումն էլ կապահովագրի մթերքը փչացումից։ 
Այս համայնքում նաև նոր տեխնոլոգիաներով  աղբահանության ծրագիր կա: Բեռնափոխադրման նոր կայանի ստեղծմամբ աղբահանության խնդիրը Դիլիջանի համար կվերանա։ Սեղմված աղբը փոխադրվելու է Դիլիջանից որոշակի հեռավորության վրա` Վանաձորում կամ Կոտայքում  կառուցվող, կամ մեկ այլ աղբավայր։  
Համայնքի զարգացման ծրագրերը կապված չեն միայն  տրանսպորտի, լուսավորության, աղբահանության հետ, ուշադրության կենտրոնում են նաեւ կրթական ծրագրերը: Լոքյանի տեղեկացմամբ, Դիլիջանի դպրոցները հագեցվե լ են տեխնոլոգիական լաբորատորիաներով. աշակերտների համար սա հիանալի հնարավորություն է ծանոթանալ ռոբոտաշինությանը, գործիքաշինությանը: 

Ինչ վերաբերում է խոշորացվող համայնքներում տնտեսական ծրագրերին, նախարարի խոսքով, պետք է հանգեցնեն տվյալ համայնքում ավելացված արժեքի, համայնքային եկամուտների ավելացման, որն էլ իր հերթին պիտի ապահովի ծառայությունների ավելացում։ «Այս ուղղությամբ սկսված են արդեն առաջին քայլերը և ինչպես մնացած համայնքներից, այնպես էլ խոշորացվող համայնքներից կառավարությունը ստացել է բազմաթիվ ծրագրեր։ Ամասիայի տարածաշրջանի Բերդաշեն խոշորացվող համայնքից ներկայացվել է կաթի գործարանի և սպանդանոցի կառուցման ծրագրեր և այս ոլորտը զարգանալու լուրջ ռեսուրս ունի: Կառավարությունում՝ վարչապետի գլխավորությամբ, երբ դիտարկվում էին Շիրակի մարզի ծրագրերը, սա հավանության է արժանացել, և այսօր տնտեսական  զարգացման և ներդրումների, գյուղատնտեսության նախարարությունները առաջիկայում պետք է գտնեն օժանդակության ձևերը»,- ասաց նախարար Լոքյանը։ Նմանատիպ առաջարկ կա նաև Արարատի մարզի Ուրցաձոր խոշորացվող համայնքում` Խոսրովի արգելավայրի տարածքում առաջար կում են խոտաբույսերի, թեյերի արտադրության, իսկ Վայոց  ձորի խոշորացված համայնքներից՝ Զառիթափից և Վայքից, ստացվել են  այծաբուծության զարգացման ծրագրեր: Գործադիրում քննարկվում են նաև այն առաջարկները, որոնք բիզնես տեսանկյունից թույլ են. այս  դեպքում խորհրդատվություն է տրամադրվում: Կառավարության և ՀՀ Կենտրոնական բանկի կազմից ձևավորված թիմը այցելելու է մարզեր` գործարարների համար դասընթացներ անցկացնելու նպատակով: 

«Իհարկե, դեռևս շատ գործարարներ, ովքեր հեռավոր բնակավայրերում  ուզում են սկսել իրենց բիզնեսը, փոքր-ինչ  թ երահավատ են պետություն-համայնք- մասնավոր համագործակցությանը:  Բայց սա մի գործընթաց է, որն իր ընթացքի մեջ կհաստատվի և ավելի մեծ վստահություն կստեղծի հանրության մոտ»,- եզրափակեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը։ 

Հայաստանում  տարածքների մրցունակության բարձրացման  և մարզերի միջև առկա անհամաչափությունների մեղմման ուղղությամբ  ստեղծվել ու են մինչև 50.000 ոչ ֆորմալ գյուղատնտեսական աշխատատեղ։ Սա ամրագրված է Հայաստանի`  2016-2025 թթ. տարածքային զարգացման ռազմավարությամբ:

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества