«Վաղը կհայտարարեմ ՀՀԿ-ից դուրս գալու մասին». Հովիկ Աբրահամյան
ПОЛИТИКАՀայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, որ հեռանում է ՀՀԿ-ից:
«Ես վաղը կհայտարարեմ, որ դուրս եմ գալիս Հանրապետականից»,-ասաց նա։
ՀՀԿ փոխնախագահը հրաժարվեց նշել ՀՀԿ-ից հեռանալու պատճառը՝ խոստանալով այդ մասին խոսել ավելի ուշ:
Հարցին, թե հնարավո՞ր է՝ միանում է իր խնամի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի դաշինքին, Հովիկ Աբրահամյանը բացասական պատասխան տվեց. «Ոչ, ոչ, նման որոշում չունեմ հիմա, բայց որ ես քաղաքականությունով եմ զբաղվելու, դա փաստ է»:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



